Պաշտոնական Բաքվի սպառնալիքները չեն վախեցրել արտերկրից Արցախ ժամանած դիտորդներին
Այսօր վաղ առավոտից Արցախում մեկնարկել է սահմանադրական հանրաքվեն։
Արցախի խորհրդարանում մեծամասնություն կազմող «Ազատ Հայրենիք» խմբակցության ղեկավար Արթուր Թովմասյանը Henaran.am-ի հետ հեռախոսազրույցում նշեց՝ արցախցիներն ակտիվորեն մասնակցում են հանրաքվեին: Առայժմ ակնառու ընտրախախտումներ չեն եղել:
«Այս պահի դրությամբ՝ ընտրություններն անցնում են ժողովրդավարության սկսբունքների համաձայն»:
Ռիա նովոստիի հետ զրույցում Ադրբեջանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Հիքմեթ Հաջիևը հայտարարել է՝ Լեռնային Ղարաբաղի հանրաքվեին հետևող օտարերկրյա դիտորդների անունները կհայտնվեն Ադրբեջանի ԱԳՆ սև ցուցակում: Հարց է առաջանում. արդյո՞ք արտասահմանից Արցախ ժամանած դիտորդները, այսպես ասած, տխրել են կամ վախեցել այս հարտարարությունից: Պատասխանելով մեր այս հարցին՝ Արթուր Թովմասյանն ընդգծեց՝ արդեն հասցրել է հանդիպել, զրուցել բազմաթիվ դիտորդների հետ: Վերջիններս բոլորովին չեն տխրել կամ նեղվել Հիքմեթ Հաջիևի սպառնալից հայտարարությունից, ավելին՝ նրանք բոլորովին չեն վախենում Ադրբեջանի ձեռնարկած քայլերից կամ հոխորտանքներից:
«Եթե այս հանրաքվեն անցկացվի ազատ ու արդար, անկախ արդյունքից՝ դա կլինի արցախահայության հաղթանակը», – նշեց Արթուր Թովմասյանը: