26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Արծվիկ Մինասյանը մասնակցել է «Նոյան Տապան» գրախանութի վերաբացման արարողությանը

Փետրվարի 19-ին ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը մասնակցել է «Նոյան Տապան» գրախանութի վերաբացման հանդիսավոր արարողությանը: Հատկանշական է, որ գրախանութի վերաբացումը կայացել է «Գիրք նվիրելու» օրը: Ավանդույթն արդեն մի քանի տարի անցկացվում է մեծանուն հայ բանաստեղծի՝ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը: Նախարարը շրջել է գրախանութում, ծանոթացել վաճառվող գրքերի նոր տեսականուն: Առաջնորդվելով օրվա խորհրդով` նախարար Արծվիկ Մինասյանը  ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանին և «Նոյան Տապան» գրախանութի տնօրեն Լուիզա Բերբերյանին նվիրել է «Հայաստանի կամիր գիրք» երկհատորյակը, որը ներառում է Հայաստանի կենդանիների և բույսերի կամիր գրքերը:

«Հուսով եմ, որ մեր մեծ բանաստեղծի ծննդյան օրվա շրջանակներում կազմակերպվող այս հրաշալի միջոցառումը, հնարավորություն կտա մեր քաղաքացիներին, հատկապես` երիտասարդներին, վերադառնալու գիրք կարդալու մշակույթին, որովհետև դա այն հիմնական կապիտալն է, որը միշտ արժևորվում է ժամանակի ցանկացած պահին»,- ասել է ՀՀ բնապահպանության նախարարը: Նախարար Արծվիկ Մինասյանը նաև մի քանի գիրք է գնել գրախանութից իր աշխատակիցներին նվիրելու համար:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ