08 Սեպտեմբերի, Կիրակի, 2024
KFC

«Ծիծաղելի են»

«Սա տվյալ մարդկանց մակարդակն է, անձնային մակարդակն է»,-այսօր «Հենարան» ակումբում ասուլիսին ասաց հոգեբան Սամվել Խուդոյանը խոսելով սպառնալիքների լեզվով հասարակության հետ խոսող քաղաքական գործիչների մասին: Հիշեցնենք, որ «Հայկական վերածնունդի» ներկայացուցիչները` Հեղինե Բիշարյանը, Արթուր Բաղդասարյանն էին նման ոճով հայտարարություններ արել իրենց համագումարի ժամանակ, իսկ կուսակցության խոսնակ կողմից սրանք որակվեցին որպես հումորվ արված հայտարարություններ:

Հոգեբանը նշեց, որ սոցցանցերում էլ ագրեսիվ հումորով էին վերաբերում այս հայտարարություններին: «Աչքերը հանողին էլ կինոյից մի հատվածով համեմատում էին հանցագործ տարրերի հետ, այդպես են ներկայացնում»,-նկատեց նա:

Սամվել Խուդոյանը խորհուրդ ունի խորհրդարանական ընտրություններին մասնակից քաղաքական ուժերին. «Մասնագետներ ունեցեք, ոչ թե կաշառեք գովերգող հոդվածների համար: Համագումարները, որ նայում ես, ծիծաղելի է, ամենաանհաջող բանն է ուղղակի մարդուն ասել, որ ես լավն եմ, կան հոգեբանական նուրբ տեխնոլոգիաներ, որոնց միջոցով է ամեն ինչ հասնում մարդու գիտակցությանն էլ, ենթագիտակցությանն էլ»: Իսկ հասարակությանը նա հորդորեց ընտրել այն քաղաքական ուժին, ով որ, ըստ իրենց, փոփոխություններ կանի ամբողջ համակարգում:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ