Ստեփանակերտում տեղի է ունեցել “Ադրբեջան․ միասնություն` արյան վրա” ֆիլմի պրեմիերան /վիդեո/
Հուլիսի 7-ին Ստեփանակերտում տեղի է ունեցել “Ադրբեջան․ միասնություն` արյան վրա” ֆիլմի պրեմիերան: Ժապավենում ներկայացվում է Ադրբեջան պետությանը բռնակցված բնիկ ժողովուրդների պայքարը անկախության համար: Թալիշ, լեզգի, ավար, ցախուր, ուդի եւ այլ ժողովուրդների պատմական հայրենիքը վաղ թե ուշ վերադառնալու է իր օրինական տերերին, իսկ այժմ Ադրբեջանը փորձում է պահպանել թվացյալ միասնությունը: Միասնությունն արյան վրա:
Ֆիլմում ներկայացվում է ազգությամբ թալիշ Գիլալ Մամեդովի տխուր ճակատագիրն, ում Ադրբեջանի իշխանությունները շինծու մեղադրանքներով մեկուսացրեցին հասարակությունից այն բանից հետո, երբ նա տեղադրեց համացանցում հանրահայտ “Ты кто такой? Давай, до свидания” տեսանյութը: