26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

«Գին են առաջարկում ձեզ, և դա հենց ձեր խղճի գինն է»

«Գին են առաջարկում ձեզ, և դա հենց ձեր խղճի գինն է, եթե դուք վաճառում եք խիղճը, դուք երկրի ապագայից բողոքելու տեղ այլևս չունեք, որովհետև խիղճը վաճառելը մեղք է: Երկրորդ խնդիրը, որ շատ կարևոր է, ու պիտի արվի, հանրության  մոտ փոփոխության հույսն արթնացնելն է»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը

Ըստ Ա. Սարգսյանի`  երկրի այս պարագայում ընտրությունների, ստեղծվող ու պայթվող դաշինքների, իշխանության ու ոչ իշխանության շքահանդեսում հանրությունն արդարացիորեն մոլորված է: «Ու մեզ համար  բարդ է, սակայն առաջնային, որ հանրությանը ցույց տանք, որ մենք տարբերվում ենք, որ մենք մեր մոտեցումներով, մեր առաջարկներով ուրիշ ենք, որ մեր պարագայում հանրությունը կարող է ունենալ այն հենքը, որը ծառայելու է իրեն, իսկ հանրությունը երբ տեսնում է փոփոխության հույս, ինքը մերժում է փողն էլ, մասնակցում է ընտրություններին էլ:

Հիմնական շեշտը դնելու ենք ոչ փողով ընտրողների վրա, իսկ փողով ընտրողները Հանրապետականի ընտրազանգվածն են, նրանք ոչ գաղափարախոսություն են լսելու, ոչ էլ քարոզարշավին են հետևելու, ու ես չէի ասի, որ իրենք են շատ-շատ մեղավոր, այլ մեղավորը այս երկրի այս իրավիճակն է, այս տնտեսությունը, որ մարդն այս չնչին գումարով պատրաստ է իր հոգին ծախելու: Ընտրակաշառքից  փորձել են օգտվել աշխարհի շատ երկրներում, բայց երբ հասարակության համար դա անիմաստ է դարձել, դա վերջացել է, կարծում եմ` առաջիկայում Հայաստանի համար էլ նման ժամանակներ կգան»,-շեշտեց նա:

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ