26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Հայաստանի Հանրապետության և Օմանի Սուլթանության արտաքին գործերի նախարարները հանդիպել են

Փետրվարի 17-ին Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Օմանի ԱԳ նախարար Յուսուֆ բեն Ալաուի բեն Աբդալլային:

Էդվարդ Նալբանդյանը նշեց, որ ջերմությամբ է հիշում որպես ՀՀ Նախագահի առաջին հատուկ բանագնաց դեռ 1993թ. Օման իր այցը և Մասկատում ունեցած հանդիպումները: Նախարար Նալբանդյանը շեշտեց, որ արաբական պետությունների հետ համագործակցության սերտացումը կարևոր տեղ է զբաղեցնում Հայաստանի արտաքին քաղաքական օրակարգում:

Նախարար բեն Ալաուի բեն Աբդալլահն ընդգծեց, որ Օմանը հետաքրքրված է՝ փոխշահավետ համագործակցություն զարգացնելու Հայաստանի հետ տարբեր ոլորտներում:

Զրուցակիցները համակարծիք էին, որ անհրաժեշտ է ձեռնարկել առավելագույն ջանքեր՝ խթանելու տնտեսության և առևտրի ոլորտում համագործակցությունը: Շեշտվեց իրավապայմանագրային դաշտի զարգացման անհրաժեշտությունը:

Քննարկվեցին արտաքին գործերի նախարարությունների միջև պարբերական խորհրդատվությունների անցկացման, միջազգային կազմակերպություններում համագործակցության խթանման հետ կապված հարցեր:

Էդվարդ Նալբանդյանը և Յուսուֆ բեն Ալաուի բեն Աբդալլահն անդրադարձան միջազգային հրատապ հարցերի: Ընդգծվեց հիմնախնդիրների բացառապես խաղաղ, բանակցությունների միջոցով կարգավորման անհրաժեշտությունը:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ