26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

ՀՀԿ հիմնադիրը իշխանափոխության կոչ է անում

«Կոչ եմ անում ընդդիմադիր ուժերին միավորվել, կազմել այնպիսի բռունցք, որը կկարողանա իշխանափոխության հասնել»,- այսօր՝ փետրվարի 17-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց  Հայաստանի Հանրապետական կուսակցության 9 հիմնադիրներից մեկը` Կարապետ Կարապետյանը:

Կարպետյանը խախտելով  երկար տարիների լռությունը` որոշել է քաղաքականություն վերադառնալ և ձեռնամուխ լինել ժամանակին իր և ընկերների կողմից հիմնադրված Հանրապետական կուսակցության տապալմանն առաջիկա խորհրդարանական ընտրությունների ընթացքում:

Բանախոսի խոսքով` ներկայիս հանրապետականները ոչ մի կապ չունեն հանրապետական  կուսակցության ժամանակին որդեգրած քաղաքականության հետ, ավելին` 1994 թվականից հետո ՀՀԿ-ի շարքերը համալրել են մարդիկ, որոնք բացարձակապես չեն առաջնորդվում կուսակցության հռչակագրում ամրագրված դրույթներով:

Դիմելով Հանրապետական կուսակցության ղակավար, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին` ՀՀԿ հիմնադիրը, մասնավորապես, նշեց. «Եթե ՀՀԿ հռչակագրում ընդգրկված հիմնադրույթներին միտումնավոր կերպով հետամուտ չեք լինում, ապա հանրապետական կուսակցության անունը կրելու իրավունք չունեք»:

Նրա համոզմամբ` առաջիկա ընտրությունների հնարավորությունն օգտագործելով` ժողովուրդը պետք է իշխանության բերի այն ուժերին, որոնք Հայաստանի ներքին և արտաքին քաղաքականության մեջ նոր մոտեցումներ կդրսևորեն:

«Այս փուլում ես մի խնդիր եմ տեսնում՝ իշխանափոխության խնդիր ու դա մենք պետք է ապահովենք: Մենք ունենք ծրագրեր Ղարաբաղի հարցը նոր ուղղությամբ տանելու : Ներքին քաղաքականության մեջ էլ բազմաթիվ խնդիրներ լուծելու, ընդհուպ տնտեսության զարգացումը: Դրա համար մենք նախ պետք է վերագտնենք մեր անկախությունը:Պետք է սատար կանգնել այն ուժերին, որոնք կանեն այն ինչ դուք եք ուզում , իսկ մեր  ուզածը անկախ ու միացյալ Հայաստանն է և անկախ հայկական բանակը»,-եզրափակեց Կարապետ Կարապետյանը:

 

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ