26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Չէի սպասի, որ օֆշորային սկանդալի հեղինակին կընդգրկեին ցուցակում. Իշխանյանը՝ Միհրան Պողոսյանից

«Չէի սպասի, որ օֆշորային սկանդալի հեղինակին (խմբ. Միհրան Պողոսյան) կընդգրկեին ցուցակում, այսինքն՝ այնքան են արհամարհում մեզ, որ նման բան են անում»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց  Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը ՝ պատասխանելով Henaran.am-ի հարցին, թե հրապարակված ցուցակներում անսպասելի զարգացումներ կային:

Ա. Իշխանյանն ընդգծեց, որ ոչ իշխանական քաղաքական ուժերը մի բան պետք է հայտարարեին, որ չի կարող ընտրություն լինել մի «ժողովրդավարական» երկրում, որտեղ կան քաղաքական բանտարկյալներ: «Թող հայտարարեն, որ չկան քաղաքական բանտարկյալներ, խայտառակություն է, որ գնում են ընտրությունների՝ առանց նման հայտարարության»:

Ա. Իշխանյանը դրական գնահատեց, որ Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը հայտարարել է՝ քաղբանտարկյալներ կան: «Եթե նա ասում է, որ կար, ուրեմն պիտի հրաժարական տար»:

Ասուլիսի մյուս բանախոսը՝ աստվածաբան Վարդան Խաչատրյանը շեշտեց. «Երբ ընտրական ցուակներին նայում ենք, գոյություն ունեցող իրավիճակի մակրո տեսակետից պիտի նայել: Հայաստանը գտնվում է շատ ծանր վիճակում, ոչ մի պատկերացում չկա, որ անվտանգությունը երաշխավորված է, ոչ մի հիմք չկա, որ Հայաստանի տնտեսական վերելքը դեռ տեղի կունենա, որևէ պատկերացում չկա, թե ինչպես պետք է կասեցվի արտագաղթը Հայաստանից: Ենթադրվում է, որ ընտրությունների արդյունքում պետք է առաջանա նոր էլիտա, ու մենք կհանգենք նրան, որ եկել ենք անցումային պատմական փուլի»,-եզրափակեց Վ. Խաչատրյանը:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ