24 Ապրիլի, Հինգշաբթի, 2025
KFC

«Կարծում եմ՝ ՀՀԿ-ի ցուցակը դիմակ է»

««Միացյալ հայեր» հասարակական կազմապերությունը շահադիտական նպատակներով աջակցում են Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան դաշինքին, որովհետև իրենք էլ խոստացել են, որ կաջակցեն մեր ծրագրին»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Միացյալ հայեր» ՀԿ ներկայացուցիչ Ազատ Արշակյանը: Ինչ վերաբերում է դաշինքի ցուցակին, ապա նա նկատեց. «Մեզ չեն առաջարկել, մենք էլ չենք պնդել, չենք ներկայացրել»:

Ազատ Արշակյանը նշեց, որ այն դաշինքը, որտեղ Արմեն Մարտիրոսյանն է, Հովսեփ Խուրշուդյանը, հաջողություն կունենա: «Իմ վստահությունը կամավորականներն են, ազատամարտիկներն են և Սեյրան Օհանյանին համակրող ուժը»,-հավելեց նա:

Henaran.am-ի հարցին, թե ինչպես կգնահատեն ՀՀԿ-ի ցուցակը, և այն, որ հենց Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն է այն գլխավորում, ասուլիսի մյուս բանախոսը՝ «Ազատ դեմոկրատների» ցուցակում ներկայացված Անահիտ Բախշյանը պատասխանեց. «Բաներ եմ տեսնում, որ դատողության, բարոյական արժեքների շրջանակում անհնար է տեղավորել դրանք: Ես չգիտեմ՝ ինչ ինտրինգ կա այնտեղ, որ Հանրապետականի ցուցակը գլխավորում է ներկայիս Պաշտպանության նախարարը, բայց հաստատ ինչ-որ բան մտածել են, որ այդպես են արել»:

Ազատ Արշակյանն էլ պատասխանեց, որ ինչ-որ առումով բարեփոխում կա այս ցուցակում, բայց դա ընդամենը դիմակ է: « Այս 2 ամսոււմ չեն կարող համոզել, որ իրենք լավն են, բարի են, ու թիկունքում մնացած քրեաօլիգարխիկ ուժերը չեն հեռացել, կարծում եմ, որ սա դիմակ է, իրենք մնալու են, Վիգեն Սարգսյանն էլ հեռանալու է, նրա փոխարեն կգա վերևներում թաքնված ինչ-որ մեկը»:

Անահիտ Բախշյանը նկատեց, որ օրինակ՝ այն, որ Միհրան Պողոսյանն էլ է ՀՀԿ-ի ցուցակով առաջադրված, ցույց է տալիս հետևյալը. «Նոր որակ են տալիս, դառնում են քաղաքկիրթ ավազակ, և նրանք են ձևավորում ցուցակը»:

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ