Գոշում գյուղապետը ծեծել է ընտրողին
Henaran.am-ի տեղեկություններով Տավուշի մարզի Գոշ գյուղական համայնքում դեռեւս գործող գյուղապետ, անկուսակցական Հովսեփ Վերանյանը շարունակում է հաշվեհարդար տեսնել համագյուղացիների հետ: Նա սեպտեմբերի 23-ին գյուղապետի ընտրություններում պարտվել է ուսուցիչ, անկուսակցական Գեւորգ Ամիրխանյանին:
Քվեարկության օրվա նախօրեին գյուղապետը ծեծել է մի ընտրողի: Վերջինս չի բողոքել, քանի որ վախեցել է գյուղապետը հաշվեհարդար տեսնի ընտանիքի անդամների հետ: Տասը տարի գյուղապետ աշխատած Հովսեփ Վերանյանի չընտրվելով գոշեցիները ուրախացել են: Նույնիսկ համագյուղացիներից մեկը առաջարկել է քարկոծել եւ նրան հեռացնել գյուղից:
Henaran.am-ը փորձեց տեղեկությունները ճշտել Հովսեփ Վերանյանից, սակայն նրա հեռախոսը անհասանելի է: