28 Սեպտեմբերի, Saturday, 2024
KFC

«600 հազար են ուզում, որտեղի՞ց տամ”. ազատամարտիկի այրի» /վիդեո/

Ազատամարտիկի այրի Հասմիկ Դավեյանը կառավարությունից միայն մի խնդրանք ունի` ինչ որ ձևով  օժանդակել իրեն և 16-ամյա հաշմանդամ դստերը մի քիչ  “մարդավարի” գոյատևելու համար:

“Երկու հաշմանդամ ապրում ենք ծանր պայմաններում, խմելու ջուր չկա, մի քանի կիլոմետր քայլում ենք, ահավոր ա, էլ չենք դիմանում”,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց կառավարության շենքի մոտ բողոքի ակցիա իրականացնող կինը:

Հասմիկ Դավեյանը նշեց, որ իր դուստրն ի ծնե հաշմանդամ է, և քանի որ ինքը չէր կարողանում լիարժեք զբաղվել նրա խնամքով ու կրթությամբ, դուստրը մինչ օրս գտնվել է հատուկ դպրոցում:

Հասմիկ Դավեյանը բազմաթիվ դիմումներ է հղել բոլոր պատկան մարմիններին` սկսած Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարից, դեռ սպասում են և հավատում, որ գոնե իրենց կարգավիճակին վայել մի գործ կգտնեն ու էլ ոչ ոքի չեն դիմի:

“Իմ աչքերը պիտի օպերացիա անեն, 600 հազար են ուզում, որտից տամ”,-հավելեց Հասմիկ Դավեյանը:

Մանրամասները՝ Henaran.am –ի տեսանյութում:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ