Իր մոտեցումն իր որոշումն է. Ծառուկյանը` նախագահի հայտարարությունից
«Ինչ-որ կար, ես ասել եմ, ինչին մենք պատրաստ ենք, ասել եմ: Մենք ցանկություն ունենք, ձեռքներս ծալած չենք կարող նստել, մենք պատրաստակամ ենք խնդիրները լուծելու, որ փոքր-ինչ հնարավորություն տուն մեր ազգին ապրելու, զարգանալու»,-այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը:
Հարցին, թե իր վրա ազդեցություն կունենա նախագահ Սարգսյանի հայտարարությունը, թե ինքը չի ողջունում նրա վերադարձը, Ծառուկյանն արձագանքեց. «Ժողովրդին հարցրեք, Ծառույանը անկեղծ ու հավատարիմ ոնց որ եղել է իր թիմին, նա նվիյալ է իր ազգին ու ժողովրդին, նախագահը մեր երկրի նախագահն ա, դա իր մոտեցումն է, իր որոշումն է, ես դա իմ թիմակցին էլ եմ ասել, որևէ մեկին վիրավորելը, ցեխ շպրտելը թույլ մարդն է միայն անում»:
Ինչ վերաբերում է նրան, թե Հովիկ Աբրահամյանն արդյոք ԲՀԿ-ի կողքին է, նա ասաց. «Հովիկ Աբրահամյանը ԲՀԿ-ի կողքին չէ»:
Հարցին, թե ինչու լայն կոնսոլիդացիա չեղավ, նա ասաց. «Դե հիմա ո՞վ է մեղավոր, ե՞ս եմ մեղավոր, սա մի մարդու բան չի, ես ամբիացիաներ չունեմ»: Նա հորդորեց մյուս գործիչներից իմանալ, թե ինչու հնարավոր չեղավ այդ կոնսոլիդացիան:
Ապա նա հայտարարեց. «Եկել ենք հաղթելու համար, բայց դա մեզնից կախված չէ, կախված է ժողովրդից»: