16 Հունիսի, Կիրակի, 2024
KFC

Արցախահայության գերակշիռ մասը կողմ է սահմանադրական բարեփոխումներին. սոցիոլոգ (տեսանյութ)

Արցախում ընտրողների գերակշիռ մասը կողմ է սահմանադրական բարեփոխումներին:

Այսօր լրագրողների հետ հանդիպմանը սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը նշեց՝  մինիմում 67 տոկոսը կողմ է սահմանադրական բարեփոխումներին,  դրան գումարած  տատանվողների թիվը՝ ստացվում է 84,5 տոկոս կողմ ձայներ:

«48 տոկոսը դրական է գնահատել նախագահական համակարգին անցումը՝ կապված ռազմական դրության, ժողովրդավարության հետ, դեմ է 7 տոկոսը՝ կապված ողջ իշխանության՝ մեկ մարդու ձեռքում հանձնելու հետ»,-  նշեց  Ահարոն Ադիբեկյանը:

Ադիբեկյանի խոսքով՝  Բակո Սահակյանն արցախցիների կողմից սիրված է, ու այդ փաստը հանգեսնում է նրան, որ արցախահայությունը վստահություն ունենա սահմանադրական փոփոխությունների նկատմամբ:

 Մանրամասները՝ տեսանյութում:

 

KFC

Արխիվ

Հունիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ