26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

ՀՀԿ-ը ցուցակը` 2012-ին և այսօր. ինչ է փոխվել

Այսօր արդեն կուսակցությունների ընտրական ցուցակները Կենտրոնական ընտրական հանձնաժողովին ներկայացնլու վերջին օրն է: Սակայն որոշ մանրամասներ ցուցակներից հայտնի են:

Henaran.am-ը հաջորդաբար կանդրադառնա ցուցակներին, և համեմատական կանցկացնենք նախորդ տարվա ընտրությունների ցուցակների ու ներկայինիս միջև: Այսօր վերհիշենք, թե ինչպիսի ցուցակ ուներ ՀՀԿ-ը 2012 թվականի խորհրդարանական ընտրությունների ժամանակ: Նախ այն ժամանակ համամասնական ցուցակը բաղկացած էր 250 հոգուց: Ցուցակը գլխավորում էր նախագահ Սերժ Սարգսյանը: Ցուցակի երկրորդ տեղում էր Ազգային ժողովի նախկին նախագահ, կուսակցության նախընտրական շտաբի պետ ու նախկին ՀՀԿ-ական Հովիկ Աբրահամյանն, ում հաջորդում էին այն ժամանակվա վարչապետ Տիգրան Սարգսյանը, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Նիկոյանը, Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն, ով ՀՀԿ խմբակցության ղեկավարն էր, խմբակցության անդամ Ռազմիկ Զոհրաբյանը, Ազգային ժողովի ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը, Երևանի նախկին քաղաքապետ ու Տրանսպորտի և կապի նախկին նախարար Գագիկ Բեգլարյանը։

Երկրորդ տասնյակում էին, հաջորդաբար, Ազգային ժողովի փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը, Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը, Ազգային ժողովի փոխնախագահ, կուսակցության խոսնակ Էդուարդ Շարմազանովը, Երկրապահ կամավորականների միության նախագահ Մանվել Գրիգորյանը,  պատգամավոր Շուշան Պետրոսյանը, «Ազգային միաբանություն» կուսակցության առաջնորդ Արտաշես Գեղամյանը, Քրիստոնեա-դեմոկրատական կուսակցության նախագահ Խոսրով Հարությունյանը, «Սահմանադրական իրավունք միություն» կուսակցության նախագահ Հայկ Բաբուխանյանը, Ազգային ժողովի առողջապահության, սոցիալական եւ բնության պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արա Բաբլոյանը։

Ցուցակում էին բոլոր հանրապետական նախարարները եւ մարզպետները, ինչպես նաեւ նախկին լրագրող, Մարգարիտ Եսայանը, ՄԻԱԿ կուսակցության գլխավոր քարտուղար Լեւոն Մարտիրոսյանը եւ այլ գործիչներ։

Իսկ այս ցուցակը գլխավորում է Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը: Նախագահ Սերժ Սարգսյանը ցուցակում չկա: Կուսակցության փոխնախագահ, վարչապետ Կարեն Կարապետյանը ևս չկա ցուցակում: ՀՀԿ-ի ցուցակում, ակնհայտորեն, երիտասարդացում է նկատվում: Ցուցակում Վիգեն Սարգսյանից հետո ընդգրկված են Տարոն Մարգարյանն ու Արփինե Հովհաննիսյանը, ապա հաջորդում են Արա Բաբլոյանն ու Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը, Արմեն Աշոտյանը, Էդուարդ Շարմազանովը, Մարգարիտ Եսայանը, Սամվել Ֆարմանյանը և Կարեն Ավագյանը: Նկատենք նաև, որ կանանց առկայությունը պարտադիր պայման է, ամեն 4-րդը մեկ կին պիտի լինի ընտրացուցակում:

Ցուցակի 11-րդ տեղն է զբաղեցնում Գալուստ Սահակյանը: 2-րդ տասնյակում են նաև գեներալ, ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանը, Սամվել Նիկոյանը, Հրայր Թովմասյանը, Հերմինե Նաղդալյանը, Ջեմա Բաղդասարյանը, Գագիկ Մինասյանը: Արդեն երրրորդ տասնյակում են Ռուզաննա Մուրադյանը, Գագիկ Մելիքյանը, Շուշաննա Սարդարյանը, Շուշան Պետրոսյանը: Հովհաննես Սահակյանն արդեն 4-րդ տասնյակում է:

ՄԻԱԿ անդամ Նաիրա Կարապետյանը չկա ցուցակում, իսկ Լևոն Մարտիրոսյանը վերջին տեղերում է: Դավիթ Հարությունյանը ևս ընդգրկված չէ ՀՀԿ-ի ցուցակում:

Ի դեպ, անցողիկ տեղերում են գործընկեր կուսակցությունների ղեկավարները՝ Հայկ Բաբուխանյանը, Արտաշես Գեղամյանը, Խոսրով Հարությանը: Անցողիկ տեղերում են նաև Շիրակ Թորոսյանն ու Տաճատ Վարդապետյանը:

ՀՀԿ-ի ցուցակում չկա նաև «Ռեֆորմիստների» նախագահ Վահան Բաբայանը, ով որոշել էր աջակցել ՀՀԿ-ին:

 

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ