09 Օգոստոսի, Saturday, 2025
KFC

Վարչապետը մեկ ամիս ժամանակ տվեց

Այսօր՝ փետրվարի 16-ին  ՀՀ կառավարության հերթական նիստի օրակարգային հարցերին անցնելուց առաջ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը տվեց ավանդական դարձած հանձնարարականները:

Վարչապետը նկատեց, որ պետական կազմակերպությունների կողմից փաստացի զբաղեցված շենքային տարածքները ոչ բոլոր դեպքերում են, որ համապատասխանում են նորմատիվներին, հաստատված պահանջներին, որոշ դեպքերում թերբեռնված են, կամ առհասարակ արդյունավետ չեն օգտագործվում:

Կարեն Կարապետյանը այդ  նպատակով հանձնարարեց գործադիր բոլոր մարմինների ղեկավարներին համատեղ աշխատելով կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության հետ մեկամսյա ժամկետում ուսումնասիրել  զբաղեցված շենքային տարածքների օգտագործման արդյունավետությունը և ներկայացնել միասնական հստակ առաջարկություններ այդ տարածքների օպտիմալացման և ավելի նպատակային օգտագործման ապահովման վերաբերյալ:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ