14 Սեպտեմբերի, Կիրակի, 2025
KFC

Վարչապետը գլխի է ընկել` խաբում են. Հրապարակ

Եթե հիշում եք, վարչապետ Կարեն Կարապետյանը Երեւանում Առաջին տպարանի շենքի անփույթ եւ առանց նախազգուշացման պայթեցման առիթով այնքան էր զայրացել, որ
խորհրդակցություն էր հրավիրել եւ երջանկահիշատակ Արմեն Երիցյանին հանձնարարել էր պատասխանատվության ենթարկել նախարարության համապատասխան ծառայության ղեկավարին՝ աշխատանքում թերանալու համար։ Թերթի տեղեկություններով, Երիցյանը խիստ նկատողություն Էր տվել Երեւան քւսղաքի փրկարարական վարչության պետ Ներսես Նազարյանին եւ փրկարար ծառայության տնօրeն Մուշեղ Ղազարյանին՝ Ալիկ Սերգեյիչ Սարգսյանի սանիկին։

Թերթի տեղեկություններով, Երիցյանի մահից 8 օր հետո, երբ նկատողությունից մեկ ամիս էր անցել ընդամենը, Նազարյանն ու Մուշեղ Ղազարյանը կարողացել էն նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Հայկարամ Մխիթարյանի միջոցով չեղարկել գրավոր նկատողությունները։ Այդ մասին տեղեկացած վարչապետ Կարեն Կարապետյանը նոր նախարարին օրերս հանձնարարել է ճշտել, թե ով է հանել նկատողությունը եւ ինչու, որից հետո՝ նախօրեին, նորանշանակ նախարար Դավիթ Տոնոյանը վերականգնել է նկատողության հրամանները։

Ի դեպ, նա ակտիվորեն լծվել է երիցյանական կադրերին ազատելու գործին. մեր տեղեկություններով՝ Արսեն Արշակյանն ազատվել է փրկարար ծառայության փրկարար ուժերի վարչության պետի պաշտոնից, որտեղ նրան նշանակել էր Երիցյանը՝ 2015-ին։

Օրվա մյուս հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ