Մաքրեք /տեսանյութ/
Ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը հանձնարարել է ընտրացուցակները վերջնական տեսքի բերել: Այսօր` փետրվարի 15-ին, Արարատի մարզում անցկացված խորհրդակցության ժամանակ Վլադիմիր Գասպարյանը պահանջել է անհապաղ սկսել աշխատանքն այդ ուղղությամբ:
«Դուք հասկանո՞մ եք` մենք ինչքան խոցելի կդառնանք, եթե գեթ մի մեռած հոգի լինի ցուցակներում: Ցուցակները ձեր պատվախնդրության հարցն է: Մաքրեք ցուցակները, մաքուր ցուցակներ եմ ուզում»,- ասաց նա:
Ծառայության ընթացքում ծագող խնդիրների ու դրանց լուծման ուղիների մանրամասն և առարկայական քննարկումից հետո Վլադիմիր Գասպարյանը համապատասխան ցուցումներ ու հանձնարարականներ է տվել խորհրդակցության մասնակիցներին:
Մանրամասները՝ տեսանյութում: