26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Էդվարդ Նալբանդյանը կմեկնի Մոսկվա՝ Լավրովի հետ հանդիպման

Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 21-22-ը կայցելի Մոսկվա, որտեղ կհանդիպի ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ։ Այդ մասին հայտնել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, գրում է ТАСС գործակալությունը։

«Այդ այցը հայ-ռուսական հագեցած երկխոսության շարունակությունը կլինի, որը միտված է  քաղաքական, առևտրատնտեսական և հումանիտար ոլորտներում երկու երկրների դաշնակցային  փոխգործակցությունը զարգացնելուն»,- ասել է Զախարովան:

Բանակցությունների ընթացքում նախատեսվում է քննարկել երկկողմ համագործակցության վերաբերյալ հարցեր և արտաքին քաղաքական արդական թեմաներ, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը:

«Հատուկ ուշադրություն կհատկացվի ընդհանուր ինտեգրացիոն միություններում և այլ միջազգային կազմակերպություններում փոխգործակցության խնդիրներին»,- ասել է նա։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ