26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Ալավերդու ողբերգական դեպքի հետքերով /տեսանյութ/

Ալավերդու բժշկական կենտրոնում ողբերգական դեպք է գրանցվել: Ծննդաբերությունից ժամեր անց մահացել է Թեղուտ համայնքի բնակչուհի 33-ամյա Անժելա Ղազարյանը։ Կինը լույս աշխարհ է բերել 3 կգ 700 գրամ քաշով տղա երեխա: Երեխան ծնվել է պարանոցի պորտալարի փաթաթումով: «Ալավերդի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի տնօրեն Ստեփան Մոսինյանի խոսքով՝ ծննդաբերությունից հետո կնոջ մոտ սկսել է արյունահոսություն, ծննդկանի վիճակը կտրուկ վատացել է, գրանցվել է արյան ճնշման կտրուկ անկում, ապա և գիտակցության կորուստ: Վիճակը վատանալուց որոշ ժամանակ անց կատարվել է արգանդի վիրահատություն: Կնոջ վիճակը, սակայն, շարունակել է մնալ ծայրահեղ ծանր: Անժելայի վիճակի մասին հարազատներին տեղեկացրել է Թեղուտի համայնքապետը: Ամուսինն անմիջապես զանգահարել է կնոջը, սակայն նրա փոխարեն հեռախոսազանգին պատասխանել է բժշկական կենտրոնի բուժաշխատողներից մեկը: «Ինն ամսվա ընթացքում ամեն ինչ նորմալ է եղել, ոչ մի խնդիր չի առաջացել»,-ասում է մահացած ծննդկանի ամուսինը՝ Արկադի Դավթյանը:  Հարազատների խոսքով ևս կինը հղիության ընթացքում որևէ առողջական խնդիր չի ունեցել, նա 4 արու զավակների մայր էր: Թե ո՞րն է կնոջ մահվան բուն պատճառը, ցույց կտա նախաքննությունը: Հարազատները, սակայն, կատարվածում մեղադրում են կենտրոնի աշխատակիցներին: Նրանց կարծիքով՝ կատարվածը անուշադրության հետևանք է:

 

 

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ