26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Ամուսնուս մահից հետո մի օր անգամ չէի բաժանվել որդուցս. Հովհաննեսի մայրը պատմեց/տեսանյութ/

«Սասնա ծռեր» խմբավորման անդամ Հովհաննես Հարությունյանի մայրը՝ Լաուրա Հարությունյանը որդու կարոտին՝ էլ չի դիմանում: Նա կարծում է, որ իր միակ որդին էլ կարոտից հիվանդացել է: Այս ամիսների ընթացքում մայրը՝ որդուն տեսել է միայն դատարանում:

Այս մասին Տիկին Լաուրան ասաց Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում:
«Ամեն օր գնում եմ Նուբարաշեն, որդիս վատ է ու չգիտեմ: Կարոտն ամենադաժան հիվանդությունն է: Կարոտից ամեն բան առաջանում է ու անգամ հոգեկան խանգարումը: Ամուսնուս մահից հետո մի օր անգամ չէի բաժանվել որդուցս»,-նշեց հուզված մայրը:

Նշենք, որ Հովհաննես Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 219-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (Շենքեր, շինություններ, տրանսպորտի, հաղորդակցության կամ կապի միջոցներ, այլ հաղորդակցության ուղիներ զավթելը կամ դրանք պահելը, որը կատարվել է կազմակերպված խմբի կողմից) եւ 235-րդ հոդվածի 3-րդ մասով (Ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը, որը կատարվել է կազմակերպված խմբի կողմից): Նա կալանավորված է:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ