26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Ում ժառանգություն կհասնի Զարուհին. Իրավունք

Ինչպես հայտնի է, «ժառանգությունն» ի վերջո միացավ Օհանյան-Օսկանյան դաշինքին։ Սակայն էական «կորստով»՝ ի դեմս Զարուհի Փոստանջյանի եւ Անահիտ Բախշյանի։ Դե, «ժառանգության» բաժինքը, ի դեմս Անահիտ Բախշյանի եւ ավելի վաղ դուրս եկած Ստյոպիկ Սաֆարյանի, ժառանգություն հասավ «Ազատ դեմոկրատների» ցուցակին, որը գլխավորում է Խաչատուր Քոքոբելյանը, եւ որի վարչապետացուն որձ կովերի հմուտ մասնագետ Հրանտ Բագրատյւսնն է։

Իսկ ընդհւսնրապես որոշ հետաքրքիր պահեր «ժառանգության» տվայտանքների մասին բացահայտեց «Ելք» դաշինքի անդամ Արամ Զ. Սարգսյանը։ Նա շեշտեց, որ կոնկրետ «Ելք» դաշինքի հետ բանակցությունների ժամանակ Րաֆֆի Հովհաննիսյանի հաստակողությունը՝ անպայման առաջին տեղում լինելու ցանկությունը, հանգեցրեց ձախողման. «Ես չեմ կարծում, որ այն վարքականոնը, որը որդեգրել է «ժառանգություն» կուսակցությունը 2007 թվականից, երբ որ դաշինք էր ձեւավորվում,
իրեն արդարացրել է։

Իրենք, իհարկե, պահանջել են առաջին տեղը, համարելով, որ իրենք առավել են դաշինքում ընդգրկված
կուսակցություններից։ Ավելին՝ ասել են, որ այդ առաջին համարը կարող է լինել ոչ թե Րաֆֆի Հովհաննիսյանը, այլ Արմենը (նկատի ունի Արմեն Մարտիրոսյանին-խմբ.)։ Եթե հիշում եք, նույն բանն ասում էին 2008 թվականին Լեւոն Տեր-Պետրոսյանի ընտրության ժամանակ»։

Զարուհի Փոստանջյանը գլխանց հայտարարում Էր, որ «ժառանգությունը» որեւէ դաշինքի մեջ չպետք է մտնի, ինչը հանգեցրել էր սուր ներկուսակցական կոնֆլիկտի։ Սակայն արդեն մեկ շաբաթից ավելի է, որ խոսվում է Փոստանջյանին «Ելք» դաշինք հրավիրելու մասին, իսկ այդ դաշինքի ակտիվիստները ֆեյսբուքում ակտիվորեն քննարկում են դա դաշինքին լրացուցիչ ձա՞յն կբերի, թե ձայների կորուստ:

Մանրամասներին ծանոթացեք թերթի այս համարում: 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ