21 Օգոստոսի, Հինգշաբթի, 2025
KFC

Սիրահարների այգում կտեղադրվի Դավիթ Երևանցու «Սիրահարներ» արձանը

 

Փետրվարի 14-ին կայացած Երևանի ավագանու նիստում, որը վարել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ավագանու անդամները հավանություն են տվել Երևան քաղաքի Սիրահարների այգու տարածքում «Սիրահարներ» արձանը տեղադրելու վերաբերյալ որոշման նախագծին:

Նշվել է, որ քանդակի հեղինակն է Հայաստանի ժողովրդական նկարիչ, քանդակագործ Դավիթ Երևանցին (Դավիթ Բաբայան), ում գործերը տեղադրված են աշխարհի բազմաթիվ երկրներում:

Ի դեպ, Երևան քաղաքին նվիրաբերած «Սիրահարներ» քանդակային աշխատանքը հավանության է արժանացել նաև Երևանի քաղաքապետին կից գեղարվեստի հանձնաժողովի կողմից:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ