26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Ծաղրում եք պոռնոաստղ պատգամավոր Չիչոլինային …

Լավ, հասկանալի է, որ ընտրակաշառք սպասողների ստվար հատված ունենք՝ դրանից բխող աներևակայելի բացասական հետևանքներով հանդերձ, հասկանալի է, որ դրանց մի մասը այնքան էլ կարիքավոր չէ և ուղղակի թքած ունի բարոյականության վրա և դեմ չի լինի մի «անմեղ» քայլով ավելորդ էժանագին սարք կամ գումար ձեռք գցել: Անտանելի է, որ հենց այդ հատվածը պետք է կանխորոշի իմ ու իմ ժողովրդի ճակատագիրը:

Չէի կարող ավելի զուսպ լինել, այս պատասխանատու փուլում մեզ օդի ու ջրի պես անհրաժեշտ է բարձր արհեստավարժությամբ առանձնացող խորհրդարան՝ բաղկացած առնվազն քաղաքագիտության հիմնադրույթները տիրապետողներից: Արդեն այս պահին ծառացած են տարածաշրջանային բարդ հիմնահարցեր, որոնցում սխալվելն անդառնալի հետևանքներ է ունենալու, ինչպե՞ս են դրանց լուծումը պատկերացնում արկածախնդիրները, կամ ազնիվ, բայց խորհրդարանական կյանքի մասին տարրական պատկերացում և գիտելիքներ չունեցող արվեստագետները, մարզիկները, բժիշկները և այլն:

Դուք չե՞ք մտածում, որ Ձեր սխալների կամ անգործության համար, մեծ հաշվով, հենց ինքներդ ու Ձեր ընտանիքներն են տուժելու: Արտասահմանում քաղաքականությանը ևս մասնակցում են դերասաններ, մարզիկներ և այլն, սակայն նրանք նախապես ձեռք են բերել ակնհայտ որակյալ կրթություն ու համապատասխան գիտելիքներ:

Դուք միայն հպանցիկ հղում եք անում, օրինակ՝ Առնոլդ Շվարցենեգերի վրա, սակայն տեղյա՞կ եք, որ նա փայլուն կրթություն է ստացել տնտեսագիտության մագիստրատուրայում, պաշտպանել է ատենախոսություն և այլն: Ծաղրում եք պոռնոաստղ պատգամավոր Չիչոլինային (Իլոնա Շտալեր), ինքս էլ դեմ կլինեի, որ այդպիսին հայտնվեր մեր խորհրդարանում, բայց անգամ նա ունի համապատասխան բարձրակարգ կրթություն և բնապահպանական ոլորտում հասարակական շարժման մեծ փորձ: Աստված մեզ պահապան …  Գրում է արդրադատության նախկին նախարար Գեւորգ Դանիելյանը:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ