26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

«Պրովոկացիոն, սադրիչ, ինչ-որ ուժերի հանձնարարություններ էին կատարվում այդ դաշինքում»

«Անցանկալի բաներ տեղի ունեցան, և հենց սկզբից էր ակնհայտ էր, որ այնտեղ կային հիվանդագին երևույթներ:
Արամ Սարգսյանի հեռանալն ինձ համար արդեն ահազանգ էր, որ այնտեղ հիվանդագին դրսևորումներ կային։ Կարելի է ավելի վատ բաներ ասել՝ պրովոկացիոն, սադրիչ, ինչ-որ ուժերի հանձնարարության կատարում, և երբ տեսա, որ դրանք ոչ թե փորձվում են կանխվել, այլ խորանում են, ուրեմն այդ մարդիկ հիվանդ են, և այդ հիվանդությունը կոչվում է հանուն աթոռի ամեն ինչի գնալու պատրաստակամություն»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը` խոսելով «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի մասին:

Ինչ վերաբերում է ԱԻՄ-ի դիրքորոշմանը, Պարույր Հայրիկյանն ասաց, որ այս մի քանի օրը դեռ կօգտագործի մինչև վերջ:

Հարցին, թե որ ուժերի հետ է հավանական համարում համագործակցությունը, Հայրիկյանը պատասխանեց, որ ՀԱԿ-ի՝ ՀԺԿ-ի հետ, «Ելք»-ի, նոր ձևավորվող ուժերի, եթե նրանք բոլորը մի կողմ դնեն ամբիցիաները, պայմանավորվեն, որ ընդամենը երկու տարով են ընտրվում:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ