ՀԱԿ-ը մտահոգ քաղաքացիներին հրավիրում է ԱԺ (վիդեո)
՛՛ՀՀԿ-ն մնացել է մենակ, մեր նախաձեռնությանը միացել են նաև քաղաքական մյուս ուժերը բացի ՛՛Հանրապետականից՛՛ ,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լևոն Զուրաբյանը՝ խոսելով ՀԱԿ-ի՝ արտահերթ նիստ անցկացնելու առաջարկի մասին, որտեղ պետք է քննարկվի ՛՛Ընտրական օրենսքրգում՛՛ ՛՛Կոնգրեսի՛՛ առաջարկած փոփոխությունների փաթեթը:
Զուրաբյանի խոսքով՝ իրենց այս առաջարկին են միացել նաև մի քանի հասարակական ու միջազգային կազմակերպություններ: Ըստ այդմ` պատգամավորը մի քանի հայտարարություն արեց.
՛՛Մենք արձագանքում ենք այս հասարակական կազմակերպությունների կոչերին, և քննարկելուց հետո հանգել ենք այն եզրակացության, որ այն առաջարկությունները, որ արել են նրանք, մեզ համար ընդունելի են, և եթե կայանա այդ արտահերթ նիստը, մենք պատրաստ ենք այդ բոլոր առաջարկներն ընդգրկել այդ փաթեթի մեջ՛՛:
ՀԱԿ համակարգողը համաձայնեց ընդունել ՀՀԿ-ի համար սկզբունքային պահանջները, որպեսզի վերջինս ևս միանա արտահերթ նիստ անելու ՀԱԿ-ի առաջարկին:
՛՛Վաղը ժամը երկուսին ընտրական օրենսգրքի արմատական ճակատագրով մտահոգ քաղաքացիներին հրավիրում ենք ԱԺ, որտեղ կփորձենք հասնել մեր նպատակներին՛՛,-եզրափակեց Լևոն Զուրաբյանը:
http://www.youtube.com/watch?v=7KxfeNZTVRs&feature=youtu.be