17 Ապրիլի, Ուրբաթ, 2026
KFC

Մեծ պատերազմի Ադրբեջանը պատրաստ չէ․ քաղաքագետ

Քաղաքագետ, Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը այսօր լրագրողների հետ հանդիպմանը,անդրադառնալով Ադրբեջանի կեցվածքին, ասել է, Ադրբեջանի մոտ քաղաքական շիզոֆրենիայի նշաններ կան։

«Ադրբեջանը մի կողմից «ընդունում է» Հայաստանի քաղաքացիներին, որոնց ինքն է փնտրում և գտնում, մյուս կողմից արգելում է «յան»-ով վերջացող ազգանուն ունեցող երեխայի մուտքը Ադրբեջան: Սա Ադրբեջանի թուլության նշանն է։ Ադրբեջանի միակ միջոցը՝ իրավիճակի վրա ազդելու կրակելն է, բայց մեծ պատերազմի պատրաստ չէ»,- ասել է նա։

Անդրադառնալով ռուս բլոգեր Ալեքսանդր Լապշինի խնդրին՝ քաղաքագետը նշեց, որ այն ամենը, ինչ արվում է, անօգնականության ու թուլության նշան է:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ