23 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան. հուշագիրը ստորագրվեց (ֆոտո, տեսանյութ)

Քիչ առաջ «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը, Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը և «Համախմբում» կուսակցության ղեկավար Վարդան Օսկանյանը ստորագրեցին համատեղ հուշագիր «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի ստեղծման վերաբերյալ:

Սեյրան Օհանյանն իր խոսքում նշեց, որ այս դաշինքի բոլոր անդամները լինելու են ժողովրդի ընկերները, և որ դաշինքի բոլոր անդամների համար հավասար են լինելու գյուղի արդար մշակը, գյուղացին, զինվորը, սահմանամերձ գյուղում ապրողը, ինչպես նաև բարձր պաշտոնատար անձինք:

Նա նկատեց, որ ինքը, Րաֆֆի Հովհաննիսյանն ու Վարդան Օսկանյանը մեկտեղելու են իրենց ջանքերն ու տարիների փորձը` հանուն երկրի զարգացման, բարգավաճման և առաջխաղացման:

Վ. Օսկանյանը շեշտեց, որ ինչպես ինքը, այնպես էլ Րաֆֆի Հովհաննիսյանը թողել են իրենց հանգիստ կյանքը ԱՄՆ-ում ու եկել են Հայաստան` հայրենիքը զարգացնելու և բարգավաճ տեսնելու ձգտումներով:

Րաֆֆի Հովհաննիսյանն էլ իր հերթին հավելեց, որ այս դաշինքում մեկտեղված են իր, հզոր դիվանագետի (խմբ. Օսկանյան), հզոր զինվորականի (խմբ. Օհանյան) ուժերը, և իրենք բոլորն անպայման ձգտելու են արդար ընտրապայքարի արդյունքում ստանալ ժողովրդի քվեն և ջանքեր չխնայեն, որպեսզի Հայաստանը լինի ավելի զարգացած, ժողովրդավարական և կարողանա ամուր գործընկերային հարաբերություններ հաստատել ինչպես հարևանների և այլ երկրների, այնպես էլ միջազգային կառուցների հետ:16735229_1280578125359670_1271454203_o 16710462_1280579265359556_1390856622_o 16735539_1280579418692874_599112904_o 16710399_1280580868692729_696269967_o 16731305_1280582228692593_781431024_o

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ