Նիկոլ Փաշինյանը իմ հիմնական մրցակիցը կլինի. Ալեն Սիմոնյան/տեսանյութ/
«Լրատվամիջոցների ներկայությամբ կվորոշվի, թե ով է գլխավորելու «Ելք» դաշինքի ցուցակը»,-այսօր՝ փետրվարի 13-ին հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Ալեն Սիմոնյանը:
«Չեմ ուզում բացել չակերտները, բայց ԶԼՄ-ների ներկայացուցիչները ներկա կգտնվեն և կհետևեն գործընթացին, թե ինչպես կձևավորվի առաջին եռյակը «Ելք» դաշինքի: Մեզ մոտ առաջին օրվանից մինչ օրս ամեն ինչ նորմալ է, իր հունով գնում է: Միայն մի բացթողում ունենք, որ չկարողացանք ու չգտանք ոչ մի թաղային հեղինակություն և որևիցե քրեական անցյալ ունեցող անձ, որ ներառենք ցուցակի մեջ՝ հանրության այդ շերտը բաց ենք թողել»,- նշեց Ալեն Սիմոնյանը:
Ալեն Սիմոնյանը նշեց, որ երեկվա քննարկումները հաջողության չհասան, քանի որ խախտվեց հավասարության սկզբունքը և իր համար «Ժառանգություն կուսակցություն»-ը միայն Զարուհի Փոստանջյանն է:
«Մենք պատրաստ էին համագործաքցել հավասար պայմաններով, կար ցանկություն առավելություն ունենալ տեղերի հետ կապված, իսկ մենք ասացինք, որ առաջնորդվելու ենք հավասարության սկզբունքով, որը չբավարարեց նանց:
Բանախոսը ընդգծեց, որ Նիկոլ Փաշինյանի առաջադրվելը Կոնտրոն համայնքում վերջնակն չէ, բայց շատ հավանական է, իսկ ինչ վերաբերվում է իրեն, ապա ինքը հաստատապես առաջադրվելու է Կենտրոն համայնքում:
Այն հարցին, թե ում է նա համարում իրեն մրցակից, վերջինս ծիծաղելով նշեց՝ Նիկոլ Փաշինյանին:
Տեսանյութը՝ շուտով: