25 Ապրիլի, Ուրբաթ, 2025
KFC

Վիգեն Սարգսյանի նախագահությամբ ստեղծվել է սահմանամերձ համայնքների խնդիրների լուծման միջգերատեսչական հանձնաժողով

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի որոշմամբ սահմանամերձ համայնքներում համակարգման ենթակա հարցերի լուծման նպատակով ստեղծվել է միջգերատեսչական հանձնաժողով:

Այդ մասին Կարեն Կարապետյանի որոշումը տեղադրված է կառավարության e-gov.am կայքում: Միջգերատեսչական հանձնաժողովի նախագահն է ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը:

Հանձնաժողովը պետք է սահմանամերձ գյուղերի տնտեսական և այլ խնդիրների լուծման նպատակով եռամսյա ժամկետում ներկայացնի առաջարկություններ՝ սահմանամերձ համայնքների դպրոցների և մանկապարտեզների դիմաց պատնեշների կառուցման, հակառակորդի հրետակոծությունից պատսպարվելու նպատակով թաքստոցների կառուցման, սահմանամերձ համայնքներում իրադրության սրման դեպքում բնակիչների կողմից պահակային ծառայություն իրականացնելու նպատակով զենքի տրամադրման, դեպի գյուղատնտեսական նշանակության հողատարածքներ տանող ճանապարհների բարեկարգման, սահմանամերձ համայ նքներում ներդրումային ծրագրերի նախատեսման հարցերի վերաբերյալ:

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ