26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Դիվերսիայի փորձի մասին Ադրբեջանի ՊՆ–ի տեղեկությունը հորինվածք է

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Սենոր Հասրաթյանը ֆեյսբուքում գրառում է կատարել, որում հերքում է ադրբեջանական լրատվամիջոցների տարածած տեղեկությունը, թե ԼՂՀ ՊՆ–ն դիվերսիոն հարձակում է իրականացրել։ Գրառման մեջ ասվում է.

«Այսօր ադրբեջանական ագիտպրոպը հանդես է եկել հերթական ապատեղեկատվությամբ, համաձայն որի, իբր հայկական կողմը ձեռնարկել է դիվերսիոն ներթափանցման փորձ, իսկ իրենց ուժերը ժամանակին կանխել են դա: Ի դեպ, այդ հորինվածքին ,,միս ու արյուն,, տալու համար Բաքվի աճպարարներն, իրենց սովորության համաձայն, որոշել են, որպես ,,անհերքելի ապացույց,, կից ներկայացնել բավականին անճաշակ ու ոչ պրոֆեսիոնալ մակարդակով ,,բեմադրված,, մի տեսագրություն (ինչը վերջին շրջանում կատարում են շատ հաճախ), որն, անգամ մանրակրկիտ ուսումնասիրելուց, դժվար թե դիտողը որևէ բան հասկանա… Ինչևէ, ինչպես ասում են՝ ճաշակին ընկեր չկա, բայց որ այս ամենով հանդերձ, կարծես թե՝ Ադրբեջանի ՊՆ-ն վերջնականապես կորցնում է (եթե, իհարկե, արդեն չի կորցրել) իրականությունը սթափ գնահատելու ընդունակությունը, փաստ է… Եվ վերջում մի հավելում. ըստ Ադրբեջանի ՊՆ-ի կողմից փետրվարի 12-ին տարածված պաշտոնական հաղորդագրության ,,թշնամու կողմից առաջնային դիրքերի գնդակոծությունը կանխելու ընթացքում տեղի ունեցած փոխհրաձգության ժամանակ զոհվել է Ադրբեջանի ԶՈՒ պայմանագրային զինծառայող, կրտսեր սերժանտ Ֆուադ Ֆարհադ օղլու Գաֆարովը,,: Այսքանից արվելիք հետևությունները թողնում ենք ձեզ…»։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ