26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Պայմանավորվածությունը խախտել են Սեյրան Օհանյանն ու «Համախմբումը»

«Երրորդ հանրապետություն» կուսակցությունը դուրս է գալիս Օսկանյան-Օհանյան դաշինքից: Այս մասին այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ հայտնեց կուսակվության հիմնադիր Վիկտոր Դալլաքյանը: Նա նշեց, որ փորձել է պլատֆորմ հանդիսանալ Օհանյան – Ծառուկյան համագործակցության համար:

«Առավելագույն ջանքերն եմ գործադրել, որպեսզի տեղի ունենա Օհանյան-Ծառուկյան համագործակցությունը, բայց դա տեղի չունեցավ. սա կարող էր լուրջ բևեռ ձևավորել, որն արմատական փոփոխությունների կբերեր», – նշեց նա:  Ընդամենը երեք կուսակցություններ հունվարի 17-ին հանդես էին եկել համապատասխան հայտարարությամբ, որտեղ ամրագրված էին որոշակի նպատակներ։ Դա ոչ թե դաշինք էր, այլ ընդամենը համաձայնագիր, որտեղ ընդգրկված էին երեք հիմնադիր կողմեր՝ «Համախմբումը», «Երրորդ հանրապետությունը» և ՀԴԿ-ն։ Այսինքն, խոսել որևէ դաշինքի մասին և՛ իրավական, և՛ քաղաքական առումով, կլիներ սխալ», – հայտարարեց  նա։

Վիկտոր Դալլաքյանը  ընդգծեց, որ որոշակի առաջարկություններ է ներկայացրել աշխատակարգերի վերաբերյալ, բայց, քանի որ իր ներկայացրած առաջարկությունների վերաբերյալ աշխատանքը իրականացնել չի հաջողվել, որոշել է հեռանալ։

«Այսինքն, եղել են որոշակի ստվերային և կուլուարային գործընթացներ, իսկ մենք հրապարակային գործունեության կողմնակից ենք», -ասաց նա:

Վիկտոր  Դալլաքյանն ասաց, որ  «Համախմբումն» է խախտել  պայմանավորվածությունը, Սեյրան Օհանյանը՝ ևս: Վ. Դալլաքյանն ընդգծեց նաև, որ ինքը դադարեցրել է «Համախմբում», «Երրորդ հանրապետություն» և Հայաստանի Դեմոկրատական կուսակցությունների կողմից ստեղծված համագործակցության համաձայնագրին իր մասնակցությունը, որովհետև փետրվարի 6-ին Սամվել Բաբայանը «Երրորդ հանրապետության գրասենյակ է ներկայացրել ցուցակ, որի տասնյակում մեծամասամբ ընդգրկված են եղել «Համախմբում» կուսակցության ներկայացուցիչներ:

«Ցուցակում ընդգրկված էին Սեյրան Օհանյանը, Րաֆֆի Հովհաննիսյանը, Էլինար Վարդանյանը, Անդրանիկ Թևանյանը, Վահե Հովհաննիսյանը, Արմեն Մարտիրոսյանը, Սուսաննա Մուրադյանը, Երվանդ Բոզոյանը, Ստեփան Մարգարյանը: Առաջին տասնյակում յոթ մարդ «Համախմբումից» էին: Սեյրան Օհամյանն ընդունում է, որ իր բազան «Համախմբում»-ից է, որն անընդունելի է ինձ համար, քանի որ քաղաքական համամասնությունը խախտվում է», – ասաց նա:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ