28 Նոյեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Մի կասկածիր

Մի կասկածիր, որ Աստված կա

Սուրբ Կյուրեղ Երուսաղեմացի հայրապետ

«Կարող է մեկը հարց տալ, «քանի որ անըմբռնելի է Աստծո գոյության ձեւը, ապա ինչու ես դու այդ մասին խոսում »։

Եթե մարդ փորձի խոսել Աստծու գործերի մասին, նախ պարտավոր է խոսել աշխարհի ծայրից ծայր եղածի մասին։ Բնակվում ես երկրի վրա և չգիտես քո տունը հանդիսացող երկրի ծայրը։ էլ ինչպե՞ս կկարողանաս ըստ արժանվույն հասկանալ դրա Արարչին։ Տեսնո՞ւմ ես աստղերին, բայց դրանք Արարողին չես նկատում։ Նախ թվարկիր երևացողներին և ապա բացատրիր անտեսանելի Աստծու մասին, Ով գիտի աստղերի թիվն ու բազմությունը և առանձին-առանձին նրանց բոլոր անունները։ Վերջերս տեղատարափ անձրևի մի քանի կաթիլ էր մնացել, որ մեզ կործանի։ Հաշվիր միայն այն կաթիլները, որ ընկան այս քաղաքի վրա, ավելի ճիշտ, ոչ թե քաղաքի, այլ, եթե կարող ես, հաշվիր այն կաթիլները, որ մեկ ժամվա ընթացքում ընկան քո կտուրի վրա։

Ու քանի որ չես կարող այդ անել, ընդունիր քո անզորությունը։ Ուստի ճանաչիր Աստծու զորությունը։ Քանզի Նա կարող է հաշվել անձրևի կաթիլները (Հոբ, 36:37), ինչքան որ տեղացել են ամբողջ երկրի վրա, ոչ միայն այժմ, այլև բոլոր ժամանակներում։ Բայց եթե այն համեմատես ամբողջ երկնքի հետ, շատ է փոքր։ Նախ նայիր արևին, ապա զբաղվիր մեր Տեր Աստծու գործերով, Նրա, Ով գերիշխում է համայն աշխարհում․ «Քո ուժերից վեր բաներ մի ձեռնարկիր, և այն, ինչ հզոր է քեզանից, մի քննիր։ Մտքիդ մեջ պահիր այն, ինչ հրամայվեց քեզ» (Իմաստ․ Սիրաք․ 3:22)։

Կարող էր մեկը հարց տալ․ «Քանի որ անըմբռնելի է Աստծու գոյության ձևը, ապա ինչո՞ւ ես դու այդ մասին խոսում»։ Ես պատասխանում եմ․ եթե ես անկարող եմ խմել ամբողջ գետը, մի՞թե ես չեմ խմելու ինձ անհրաժեշտ եղած չափով։ Եթե աչքերս անկարող են ամբողջապես արևին նայել, մի՞թե ես ինձ անհրաժեշտ չափով չեմ օգտվելու արևի լույսից։ Կամ, եթե մտել եմ մի մեծ պարտեզ և անկարող եմ ուտել այգու բոլոր պտուղները, մի՞թե ուզում եք, որ ես այնտեղից քաղցած դուրս ելնեմ։

Գովում ու փառաբանում եմ մեզ Արարողին։ Քանզի այդպիսին է Աստծու պատվերը։ «Oրհնեցեք Տիրոջը, համայն աշխարհի մարդիկ» (Սաղմ․ 95:1): Այժմ իմ արածն այն է, որ փառաբանեմ Աստծուն, այլ ոչ թե մեկնաբանեմ Նրան։ Քանզի գիտեմ, որ չեմ կարող Նրան փառաբանել ըստ արժանվույն։ Իսկ այս գործը ձեռնարկելիս ես դրսևորում եմ միայն իմ բարեպաշտությունը։ Տերն իմ անկարողության համար մխիթարում է ինձ՝ ասելով․ «Աստծուն ոչ ոք երբեք չի տեսել» (Հովհ․ 1:18)

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ