«ՀՀԿ-ն ֆավորիտ է»
«Նիստը վարել է նախագահ Սարգսյանը: Նիստի ընթացքում քննարկվել է կուսակցության նախընտրական ծրագիրը: Այն ամբողջապես պատրաստ կլինի չորեքշաբթի կամ հինգշաբթի օրը», – ՀՀԿ ԳՄ նիստից հետո՝ լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում նշեց ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը:
Շարմազանովն ըդգծեց՝ ծրագրի հիմքում ընկած են ժողովրդավարության զարգացումը, արդարատդատության ոլորտում բարեփոխումները: ՀՀԿ խոսնակն ընդգծեց՝ ՀՀ-ն պիտի շարունակի դաշնակցությունը Եվրամիության , ՌԴ-ի, ՀԱՊԿ-ի, հետ: Վերջինս շեշտեց՝ ծրագրի պատրաստ լինելուն պես այն ամբողջապես կներկայացվի:
Շարմազանովն ընդգծեց՝ համամասնական ցուցակը պատրաստ կլինի երեքշաբթի կամ չորեքշաբթի օրը: Անդրադառնալով ռեյտինգային ցուցակներին՝ Շարմազանովը թվեց առաջադրված որոշ թեկնածուների անուններ՝ ըստ տեղամասերի, որը կներկայացնենք մեր մյուս հրապարակումներում՝ քիչ անց:
Լրագրողների հարցին՝ ինչպես է ստացվել, որ, փաստորեն ՀՀԿ-ական թեկնածուներից որոշները իրար դեմ են դուրս եկել, որոշներն էլ, այսպես ասած, արտագաղթել են ՀՀԿ, որոշներն էլ ԲՀԿ-ից են եկել ՀՀԿ, Շարմազանովը պատասխանեց, որ ամեն ոք ինքն է որոշում՝ ինչպես ղեկավարել իր քաղաքական ճակատագիրը:
ՀՀԿ խոսնակն ընդգցեց՝ ՀՀԿ-ն բոլոր հարցումներով ընտրությունների բացահայտ ֆավորիտն է:
«Ակնկալում ենք արդար մրցապայքարում հնարավորինս շատ ձայներ ստանալ», – նշեց Շարմազանովը: