Հսկայական գումարներ են դուրս բերվել /վիդեո/
”Հայաստանից, մակրոտնտեսական իմաստով տեսանելի են, որ ամեն անգամ շատ մեծ ծավալի գումարներ են գնում օֆշոր կամ այլ անկանոն երկրներ, իսկ մենք վիզ ենք ծռում` մի երկու կոպեկ դրսից բերելու”,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց ԿԲ նախկին նախագահ Բագրատ Ասատրյանը:
Նրա խոսքով` Հայաստանից գումարներ են գնում հիմնականում բիզնեսմեն պաշտոնյաների կամ նրանց հարազատների միջոցով:
Ասատրյանը հայտնեց, որ իր հաշվարկներով` նախորդ տարվա մոտ ինը ամիսների ընթացքում Հայաստանից կես միլիարդ դոլարի “փախուստ” է եղել: Ըստ նրա` այդ գումարները ոչ թե պետական բյուջեից են արտահոսում, այլ մեր տնտեսությունից ընդհանրապես:
Մանրամասները` տեսանյութում: