26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

«Եթե ոտքը պինդ դնի, կչորացնի բոլորին»

««Ժառանգությունը» կորուստ ունի: Իրենց վերելքը նախագահական ընտրությունների ժամանակ էր: Բայց նրանց վիճակն այժմ բարդ է, թեև պիտի նշեմ՝ համակրանք ունեմ  «Ժառանգության» նկատմամբ: Դժվար է ասել՝ կենկրետ ինչում ու որ հարցերում թերացան: Հասարակական զարգացումների առանցքում իրադարձությունները երբեմն արագ են զարգանում», –  Henaran.am-ի հետ զրույցում նշեց Սոս Գիմիշյանը:

Վերջինս շեշտեց՝ ժամանակի ընթացքում որոշ քաղաքական ուժեր հզորանում են, որոշները՝ թուլանում, բայց, այնուամենայնիվ, մի բան հաստատ է. հայ ժողովուրդը վաղ թե ուշ ոտքի կկանգնի՝  բարեփոխումների հասնելու համար:

«Ապրիլյան պատերազմի ժամանակ հայը ցույց տվեց՝ եթե ոտքը  պինդ դնի, կչորացնի բոլորին՝ թշնամուն էլ, աշխարհին էլ:   Այս ազգը որ ոտքի կանգնեց…. Չգիտեմ՝ մենք ունիկալ ազգ ենք:  Ժողովուրդը վաղ թե ուշ կանգնելու  է, արթնանալու են  Սասունցի Դավիթն ու Մհերը,  ուղղակի  չգիտես՝ երբ կարթնանա: Պետք է ապրել արդար, Աստծուն զգալ», – նշեց Սոս Գիմիշյանը:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ