26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

«Խմորումներ չկան «Հայկական վերածննդում», հանգիստ եղեք»

«5-րդ գումարման Ազգային ժողովը ձևավորվեց մեծ չափով օլիգարխիկ, թաղային հեղինակություններով: Կան պատգամավորներ, որ այս ամբողջ ընթացքում մեկ ելույթ էլ չունեցան, մասնակցություն չունեցան օրինաստեղծ գործունեությանը»,-այսօր ԱԺ ճեպազրույցների ժամին ասաց ՕԵԿ խմբակցության քարտուղար Մհեր Շահգելդյանը:

Նա նշեց, որ այսօր նորից թաղային հեղինակություններով, օլիգարխներով են կազմվում ցուցակները: «Եթե այսպես է լինելու, ես ոչ մի լավ բան չեմ ակնկալում»,-շեշտեց պատգամավորը:

Նա նկատեց, որ  ռեյտինգային համակարգով այս ընտրությունները դառնում են ավելի շատ մեծամասնական, քան թե համամանսական, իսկ կրիմինալներով լեցուն Ազգային ժողով եթե ունենալու ենք, ապա երկրում եղած խնդիրների վերջը չի երևում:

Ինչ վերաբերում է ընտրություններին մասնակցությանն, ապա Մ. Շահգելդյանն ասաց. «Մեր մոտեցումը միայնակ գնալն է, անկախ Հայաստանի 25 տարվա պատմությունը ցույց է տալիս, որ դաշինքներն, որ ձևավորվում են ոչ գաղափարական հենքի վրա, ընտրություններից հետո սկսում են ապակենտրոնացման գործընթացների մեջ հայտնվել: Ես ափսոսանքով եմ ասում դա, մենք ասել ենք, որ կարևորագույն խնդիր է քաղաքական ինստիտուտների ձևավորումը: Այնպես որ մեր մոտեցումն այն է, որ մենք գնում ենք միայնակ»:

Նա հավելեց, որ իրենց խնդիրն է անցկացնել մաքուր ընտրություններ, պայքարել ընտրակեղծիքների, կաշառքների դեմ, որով հարուստ է հայաստանյան ընտրական պատմությունը: Մ. Շահգելդյանն ընդգծեց, որ իրենց շարքերը համալրում են հազարավոր անդամներ.

«Մենք լավատես ենք՝ այս ընտրությունների, մեր հաջողությունների ու հաղթանակների հետ կապված»:

Հարցին, թե ինչպես կմեկնաբանի կուսակցությունում եղած խմորումները, որի մասին մշտապես գրվում է, ինչպես նաև ՀՎԿ երիտարսարդական կառույցի ղեկավարի քննադատական ելույթը, Մ. Շահգելդյանը պատասխանեց, որ խմորումներ որպես այդպիսին չկան: Նա հիշեցրեց, որ ՀՎԿ-ը ձևավորվել է մի շարք կազմակերպություների կողմից: Նա հորդորեց նայել այդ նույն երիտասարդական կառույցի ղեկավարի ելույթը մեկ ամիս առաջ կուսակցության համագումարում, որտեղ նա գովաբանում է կուսակցության ղեկավար Արթուր Բաղդասարյանի վարած քաղաքականությունը: «Ընտրություններ են, բոլորը կարող են մասնակցել ռեյտինգային ցուցակներով, կան մոտեցումներ, ամբիցիաներ, այս խնդրին մենք սյդպես ենք նայում, դուք նայեք՝ մյուս կուսակցություններում ինչ է կատարվում, մենք սրան վերաբերում ենք հանգիստ, դուք էլ հանգիստ վերաբերվեք»,-եզրափակեց ՕԵԿ պատգամավորը:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ