26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

«Դաշնակցության» ցուցակները համարյա կազմված են

«Ցուցակներն արդեն համարյա կազմված են, կամբողջացվի, ժամանակ ունենք դեռևս: Ակնհայտ է, որ «Դանակցությունը» գնում է իր ցուցակով, որևէ դաշինքի մեջ չի մտնելու»,-այսօր ԱԺ ճեպազրույցների ժամին ասաց ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը:

«Աշխատում ենք ամբողջապես լրացնել բոլոր հնարավոր մաքսիմումները, անհրաժեշտ քանակն օգտագործել, միայն թաղային հեղինակությունների խնդիրը չի, մենք մեր թիմում գիտենք՝ մոտավորապես ով ինչպիսի ձայների ու տարածքների է տիրապետում, այդ խնդիրը լուծելն այդքան ծանր հարց չէ»,-հավելեց նա:

Վերջինս նշեց, որ ռեյտինգային ընտրակարգով առաջադրվելու են մի շարք անձինք, ովքեր հեղինակություն ունեն իրենց տարածքում. «Մենք ունենք մեր կայուն էլեկտորատը՝ լինելով գաղափարական քաղաքական ուժ, դա բոլորն են տեսել: Այդ կայունությունը մեզ այսօր շատ պետք է, որովհետև հենց դա է, որ շատերն այսօր չունեն: Պահպանելու ենք այդ էլեկտորատը, բազմապատկելու ու ավելացնելու, այդ ուղղությամբ է, որ մեր քայլերն արվելու են: Իհարկե, ցանկում կլինեն նաև անկուսակցականներ, ովքեր համակիրներ են: «Դաշնակցությունը» միայն իր անդամության վրա չի կենտրոնանում»,-եզրափակեց Ա. Ռուստամյանը:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ