24 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Ինչու մեր աղոթքը չի լսվում

«Երբ որ կանգնեք աղոթք անեք, ներեք, եթե մեկի դեմ բան ունենաք»:
Մարկոսի 11. 25

Շատ քչերն են հասկանում, թե որքան փոխկապակցված են հավատքն ու ներումը: Հիսուսը այդ կապի մասին սովորեցնում է սարեր շարժող հավատքի քարոզի ժամանակ, որը գրված է Մարկոսի 11. 22 – 26-ում:

Նա ասաց. «Ամեն ինչ որ աղոթք անելով խնդրեք, հավատացեք, թե կառնեք, և կլինի ձեզ: Եվ որ ժամանակ որ կանգնեք աղոթք անեք, ներեք …»:

Հիսուսը դիտավորյալ է այդ երկու նախադասությունները միացրել: Նա ուզում էր, որ մենք հասկանայինք, որ մեր հանդեպ սխալ գործած մարդուն արձակելը շատ մեծ ազդեցություն ունի Աստծուց որևե բան ստանալու համար: Նա ցանկանում էր, որ մեր սրտերում տպավորվի, որ մեր աղոթքները չեն կարող պատասխանվել, երբ միևնույն ժամանակ մեր սրտերում վիրավորվածություն ենք կրում:

Չներումը խցանում է հավատքի ուղին և մեզ անզոր է դարձնում քո կյանքում հանդիպող լեռների համար:

Եթե ինչ-որ բանի համար աղոթում ես և ոչ մի կերպ պատասխան չես ստանում, ստուգի՛ր քո սիրտը և տե՛ս, գուցե այնտեղ աններողամտություն կա: Խնդրի՛ր Սուրբ Հոգուն, որ ցույց տա ցանկացած թաքնված չարակամություն: Ազատի՛ր հավատքիդ ուղին խցանումից և շուտով կտեսնես, որ այն, ինչի համար աղոթում ես, իրականություն է դառնում:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ