03 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

Վաղ առավոտյան աղոթք

Շնորհակալություն ենք հայտնում քեզ, ով Տեր, մեր Աստված, որ հանգիստ եւ խաղաղ քուն պարգեւեցիր մեզ եւ արթնացնելով` կարելիությունը տվեցիր,

որ վաղ առավոտյան երկրպագենք քո ահավոր ու փառավոր եւ սուրբ անվանը:

Աղաչում ենք քեզ, Տեր, թույլ տուր, որ խաղաղությամբ անցկաց­նենք մնացյալ օրը, եւ մեր պանդուխ­տի ամբողջ կյանքի ընթացքում մեզ քո երկյուղով ամրացրու

եւ պահպանիր, որպեսզի այս աշխարհում փորձու­թյուններից հեռու եւ անարատ կյան­քով ապրելուց հետո, հավիտենական կյանքիդ անխռով

եւ խաղաղ նավա­հանգիստը հասնենք, մեր Տիրոջ եւ Փրկչի` Հիսուս Քրիստոսի շնորհքով ու մարդասիրությամբ:

Նրա հետ քեզ` Հորդ եւ Սուրբ Հոգուն վայելում են փառքը, իշխանությունն ու պատիվը. այժմ եւ միշտ եւ հավիտյանս հավիտենից:

Ամեն:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ