17 Ապրիլի, Ուրբաթ, 2026
KFC

«Եթե ես մտածեի միայն փողի մասին…»

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն անդրադարձել է Դորտմունդի «Բորուսիայի» որոշ երկրպագուների մեղադրանքներին, ովքեր պնդում են, թե Մխիթարյանը փողինմեծ կարևորություն է տալիս և հենց դրա համար է տեղափոխվել:

«Չեմ կարող հասկանալ, թե ինչն եմ սխալ արել։ Եթե ես մտածեի միայն փողի մասին, ապա Դոնեցկի «Շախտյորից» կտեղափոխվեի ոչ թե «Բորուսիա», այլ «Անժի»։ Սակայն դա պետք չէ ինձ։ Ես ցանկանում էի շարունակել առաջադիմել»,-  ասել է Մխիթարյանը:

Հիշեցնենք,՝  Մխիթարյանը 2013-ին Դոնեցկի «Շախտյորից» տեղափոխվել էր Դորտմունդի «Բորուսիա», իսկ այս մրցաշրջանից առաջ միացավ «Մանչեսթեր Յունայթեդին»։

KFC

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ