29 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Արտեմ Ասատրյանը ներկայացրել է նորանշանակ փոխնախարարին

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը  փետրվարի  7-ին նախարարության աշխատակազմին է ներկայացրել  նորանշանակ նախարարի տեղակալ  Աշոտ Մարգարյանին:

Նախարարը շնորհավորել է Աշոտ Մարգարյանին նշանակման կապակցությամբ՝ մաղթելով արդյունավետ, բեղմնավոր գործունեություն և  հաջողություններ համատեղ աշխատանքում:

«Վստահ եմ, որ  Աշոտ Մարգարյանը, չնայած իր երիտասարդ  տարիքին, իր ունեցած փորձառությամբ, գիտելիքներով շատ օգտակար կլինի  նախարարության առջև դրված խնդիրների լուծման գործում: «Լույս» հիմնադրամի շրջանավարտ է,  արտասահմանում ստացել է լավագույն կրթություն և սոցիալական պաշտպանության ոլորտում իրականացվող բարեփոխումների ներքո, պարոն Մարգարյանի ներդրումը նշանակալի կլինի  բոլոր առումներով: Հրամանով կհաստատվեն նաև այն ուղղությունները, որոնք համակարգելու է նորանշանակ նախարարի տեղակալը»,-ասել է նախարար Արտեմ Ասատրյանը:

Աշոտ Մարգարյանն, իր հերթին, շնորհակալություն է հայտնել ՀՀ վարչապետին, նախարարին սոցիալական պաշտպանության ոլորտում վստահության և իրեն   ընձեռված հնարավորության համար և հույս հայտնել, որ շատ կարճ ժամանակում կծանոթանա աշխատակազմի  և  ոլորտներում իրականացվող ծրագրերի հետ: «Վստահ եմ, որ մեր համագործակցությունը կայուն և երկարատև  է լինելու»,- նշել է նորանշանակ նախարարի տեղակալը:

Հանդիպման ընթացքում  նախարարի տեղակալները և աշխատակազմի ղեկավարը նույնպես  շնորհավորել  են Աշոտ Մարգարյանին և ողջունել, որ  նորանշանակ փոխնախարարը համարձակորեն ստանձնել է ամենաբարդ ոլորտներից մեկում աշխատելու պատրաստակամությունը:

Աշոտ Մարգարյանը ծնվել է 1989թ. հոկտեմբերի 14-ին՝  Երևանում: 2006թ. գերազանցությամբ ավարտել է Խաչատուր Աբովյանի անվան թիվ 84-րդ միջնակարգ դպրոցը: 2006 թվականին ընդունվել է ԵՊՀ քաղաքագիտության բաժին, որն ավարտել է 2012 թվականին՝ բակալավրի որակավորմամբ: 2007-2009թթ.-ծառայել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերում: 2011թ. Լոնդոնի «LSI»-ի ուսումնական կենտրոնում անցել է մասնագիտական թարգմանության դասընթացներ:

2012-2013թթ. Լոնդոնի համալսարանական քոլեջի սլավոնական և արևելաեվրոպական ուսումնասիրությունների դպրոցում  ստացել է քաղաքականություն, անվտանգություն և ինտեգրացիա մասնագիտացմամբ մագիստրոսի կոչում: 2015թ. հունվար-հունիս ամիսներին «Տավիտյան» կրթաթոշակով ուսանել է «Հանրային  կառավարում և վարչարարություն» Ֆլեթչերի իրավունքի և դիվանագիտության դպրոցում:

2014թ. նշանակվել է Արցախի Հանրապետության վարչապետի օգնական: 2016թ. նշանակվել  է  ՀՀ վարչապետի օգնական:  Երկու տասնյակից ավելի գիտական և վերլուծական հոդվածների հեղինակ է:

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժին

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ