26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Էռնեկյանը «կխփի» Ծառուկյանին. Հայկական Ժամանակ

Թերթի ունեցած հավաստի տեղեկություններով՝ արգենտիահայ գործարար էդուարդո էռնեկյանի «թիմը» վերջնական որոշում է կայացրել «Զվարթնոց» օդանավակայանին հարող տարածքում զվարճանքների մեծ համալիր կառուցել, որի կազմում լինելու է նաեւ խաղատուն։ Ներկայումս Երեւանի մերձակայքում գործող միակ խաղատունը Գագիկ Ծառուկյանին պատկանող «Փարավոնն» է, որը ըստ էության գրավել է խաղատնային բիզնեսի ողջ շուկան ու հսկայական շահույթներ է ապահոված սեփականատիրոջը:

Օդանավակայանի մերձակայքում կառուցվելիք խաղատունը առաջին հերթին
հարվածելու է հենց «Փարավոնին» ու զրկելու Է նրան գրեթե մենաշնորհ ունեցող կարգավիճակից։ Փորձը ցույց Է տալիս, որ Էռնեկյանը որեւէ բիզնես հիմնադրելիս առաջնորդվում է ամենաբարձր ստանդարտներով, եւ միեւնույն դաշտում նրա հետ մրցելու համար անհրաժեշտ են ավելի բարձր ստանդարտներ, ինչին Ծառուկյանը դժվար թե կարողանա հասնել երբեւէ։

Դժվար է պնդել, իհարկե. թե նման որոշում էռնեկյանը կայացրել է ինչ֊որ քաղաքական դրդապատճառներով. բայց որ ծրագիրը իրականացնելու դեպքում նմանատիպ հետեւանքներ կլինեն, թերեւս կասկածից վեր է։

Օրվա մյուս հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ