26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

ՀԱԿ-ը դիմել է Սահմանադրական դատարան

Հայաստանի Հանրապետության
Սահմանադրական դատարան 

Դ Ի Մ Ո Ւ Մ

Հայաստանի Հանրապետության 2016 թվականի մայիսի 25-ի ընտրական օրենսգրքի 103-րդ հոդվածի 1-ին մասը և ՀՀ նախագահի 2016թ. դեկտեմբերի 29-ի «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի հերթական ընտրություն նշանակելու մասին» ՆՀ-1260-Ն հրամանագիրը ՀՀ Սահմանադրությանը հակասող ճանաչելու պահանջի մասին

 

Հիմք ընդունելով 2005 թվականի փոփոխություններով ՀՀ Սահմանադրության 100-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը, 101-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը, ՀՀ «Սահամանադրական դատարանի» մասին օրենքը՝ դիմում ենք ՀՀ Սահմանադրական դատարան՝ հետևյալ փաստարկներով և խնդրանքով.

  1. ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄՔ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԸ

1.1 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը ընդունվել է 2005թ. նոյեմբերի 27-ի հանրաքվեով (տես պաշտոնական աղբյուրը՝ ՀՀՊՏ 2005.12.05/Հատուկ թողարկում, Հոդ. 1426),

12 «Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխություններ»-ը ընդունվել է 2015թ դեկտեմբերի 6-ի հանրաքվեով (տես պաշտոնական աղբյուրը՝ ՀՀՊՏ 2015.12.21/Հատուկ թողարկում, Հոդ. 1118)

13 «Հայաստանի Հարապետության ընտրական օրենսգիրք» ՀՀ սահմանադրական օրենքը (այսուհետ նաև՝  Ընտրական օրենսգիրք) ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունվել է 2016թ մայիսի 25-ին և ուժի մեջ է մտել 2016թի հունիսի 1-ից (տես պաշտոնական աղբյուրը՝ ՀՀՊՏ 2016.05.30/42(1222) Հոդ.456)։

14 Ազգային Ժողովի 2017թ ընտրության օրը նշանակվել է ՀՀ նախագահի թիվ ՆՀ-1260-Ն հրամանագրով՝ 2016թ. դեկտեմբերի 29-ին (տես պաշտոնական աղբյուրը՝ ՀՀՊՏ 2016.12.29/95(1275) Հոդ.1226):

 

2ԴԻՄՈՒՄԻ ԻՐԱՎԱԿԱՆ ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄՆԵՐԸ

2.1 2015թ. ՀՀ Սահմանադրության փոփոխությունների ՛՛Եզրափակիչ և անցումային դրույթներ՛՛ գլխի 209-րդ հոդվածը սահմանում է.

 «Հոդված 209. Սահմանադրության առանձին դրույթների ուժի մեջ մտնելը

(…)

  1. 2005 թվականի փոփոխություններով Սահմանադրության 4-րդ գլխի դրույթները, բացառությամբ 83.5-րդ հոդվածի, գործում են մինչև Ազգային ժողովի հաջորդ գումարման առաջին նստաշրջանի բացման օրը:
  2. Սահմանադրության 88-րդ հոդվածի, 90-102-րդ հոդվածների, 103-րդ հոդվածի 1-ին, 3-րդ և 4-րդ մասերի, 104-107-րդ, 109-112-րդ հոդվածների, 113-րդ հոդվածի 1-ին մասի, 114-րդ, 116-րդ և 121-րդ հոդվածների դրույթներն ուժի մեջ են մտնում Ազգային ժողովի հաջորդ գումարման առաջին նստաշրջանի բացման օրվանից: Ազգային ժողովի հաջորդ գումարման առաջին նստաշրջանի բացման օրվանից սկսած մինչև նորընտիր Հանրապետության նախագահի կողմից իր պաշտոնի ստանձնումը շարունակում են գործել 2005 թվականի փոփոխություններով Սահմանադրությամբ սահմանված համապատասխան հոդվածների դրույթները:

(….)

  1. Սահմանադրության 108-րդ հոդվածի, 113-րդ հոդվածի 2-րդ մասի, 115-րդ, 117-120-րդ, 122-րդ հոդվածների դրույթները, ինչպես նաև 5-8-րդ, 12-15-րդ գլուխներն ուժի մեջ են մտնում Հանրապետության նորընտիր նախագահի կողմից իր պաշտոնի ստանձնման օրը: Մինչ այդ շարունակում են գործել 2005 թվականի փոփոխություններով Սահմանադրության համապատասխան դրույթները»:

2.2 Փաստենք նաև, որ 2015թ. ՀՀ Սահմանադրության փոփոխությունների գործող 5-րդ հոդվածի հրամայականի ուժով՝ Սահմանադրությունն ունի բարձրագույն իրավաբանական ուժ, իսկ ՛՛Եզրափակիչ և անցումային դրույթներ՛՛ գլխի 210 հոդվածի ուժով Ընտրական օրենսգիրքը պետք է համապատասխանեցվի Սահմանադրությանը:

Միաժամանակ, 2015թ. ՀՀ Սահմանադրության փոփոխությունների 209-ը հոդվածի 2-րդ մասով հստակ սահմանված է, որ ՛՛2005թ. փոփոխություններով Սահմանադրության 4-րդ գլխի (Ազգային ժողովը, նշ.) դրույթները, բացառությամբ 83.5–րդ հոդվածի, գործում են մինչև Ազգային ժողովի հաջորդ գումարման առաջին նստաշրջանի բացման օրը՛՛: Հետևաբար արձանագրենք, որ 2005թ. փոփոխություններով Սահմանադրության 4-րդ գլխի գործող հոդվածների շարքում է 68-րդ հոդվածը, որը սահմանում է. «Հոդված 68. Ազգային ժողովի հերթական ընտրությունն անցկացվում է նրա լիազորությունների ավարտին նախորդող ոչ շուտ, քան քառասուն, և ոչ ուշ, քան երեսուն օր առաջ։

Ազգային ժողովի արտահերթ ընտրությունն անցկացվում է Ազգային ժողովն արձակելուց հետո ոչ շուտ, քան երեսուն, և ոչ ուշ, քան քառասուն օրվա ընթացքում:

Ազգային ժողովի ընտրությունը նշանակվում է Հանրապետության Նախագահի հրամանագրով:

Նորընտիր Ազգային ժողովի առաջին նստաշրջանը գումարվում է պատգամավորների ընդհանուր թվի առնվազն երկու երրորդի ընտրությունից հետո՝ երրորդ հինգշաբթի օրը:

Արտահերթ ընտրության դեպքում նորընտիր Ազգային ժողովի առաջին նստաշրջանը գումարվում է պատգամավորների ընդհանուր թվի առնվազն երկու երրորդի ընտրությունից հետո՝ երկրորդ հինգշաբթի օրը:»

Այսպիսով, վերոշարադրյալ սահմանադրական նորմերի և ՀՀ ընտրական օրենսգրքի 103-րդ հոդվածի 1-ին մասի իրավական համադրումից պարզ և միանշանակ հետևում է, որ հերթական գումարման Ազգային ժողովի ընտրության ժամկետների սահմանման հիմքում նշյալ օրենսգրքի 103-րդ հոդվածի 1-ին մասում սխալմամբ դրված է 2015թ. ՀՀ Սահմանադրության փոփոխությունների դեռևս ուժի մեջ չմտած 91-րդ հոդվածի 1-ին մասը, որը դե յուրե (de jure) պետք է ուժի մեջ մտնի յոթերորդ գումարման Ազգային ժողովի կազմավորման փաստի ուժով: Իսկ քանի որ 2015թ. ՀՀ Սահմանադրության փոփոխությունների ՛՛Եզրափակիչ և անցումային դրույթներ՛՛ գլխի իրավակարգավորումների ուժով որոշակի ժամանակային առումով սահմանվել է ՀՀ Սահմանադրության դրույթների փուլային փոփոխություն, ապա  Ընտրական օրենսգրքով պետք է նախատեսվեին այնպիսի կարգավորիչ անցումային իրավադրույթներ, որոնք ժամանակի մեջ կհամապատասխանեին թե՛ 2005 թվականի փոփոխություններով ՀՀ Սահմանադրության, և թե՛ 2015թ. ՀՀ Սահմանադրության փոփոխությունների գործող դրույթներին: Հետևաբար, սահմանադրական անցումային ժամանակահատվածում՝  խնդրո առարկայի կարգավորման պարագայում, Ընտրական օրենսգիրքը պետք է անցումային, փուլային իրավակարգավորում նախատեսեր և պետք է ժամանակի մեջ ի սկզբանե և առ այսօր հիմնված լիներ 2005թ փոփոխություններով Սահմանադրության գործող 68-րդ հոդվածի և այնուհետ՝ Ազգային ժողովի հաջորդ գումարման առաջին նստաշրջանի բացման օրվանից, 2015թ. ՀՀ Սահմանադրության փոփոխությունների ուժի մեջ մտնող 91-րդ հոդվածի 1-ին մասի վրա:

2.3 Ազգային Ժողովի 2017թ ընտրության օրը նշանակվել է ՀՀ նախագահի թիվ ՆՀ-1260-Ն հրամանագրով, որով սահմանվել է. «Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 103-րդ հոդվածի 2-րդ մասը` ո ր ո շ ու մ  ե մ.

  1. Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի հերթական ընտրությունը նշանակել 2017 թվականի ապրիլի 2-ին։
  2. Սույն հրամանագիրն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից

Համոզված ենք, որ ՀՀ նախագահի հիշյալ հրամանագիրը հակասության մեջ է 2005 թվականի փոփոխություններով ՀՀ Սահմանադրության և 2015թ. ՀՀ Սահմանադրության փոփոխությունների գործող մի շարք իրավանորմերի հետ, հետևյալ հիմնավորումներով.

ա) հրամանագրի պատճառաբանական մասում նշված չէ, թե ի կատարումն ՀՀ Սահմանադրության ո՞ր նորմի է ընդունված այդ հրամանագիրը: Մինչդեռ, 2015թ. ՀՀ Սահմանադրության փոփոխությունների ՛՛Եզրափակիչ և անցումային դրույթներ՛՛ գլխի 209-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն Սահմանադրության 5-րդ գլխի  (Հանրապետության նախագահը) նորմերը ուժի մեջ են մտնում Հանրապետության նորընտիր նախագահի կողմից իր պաշտոնի ստանձնման օրը: Այսինքն մինչ այդ գործում են 2005 թվականի փոփոխություններով ՀՀ Սահմանադրության 5-րդ գլխի, ինչպես նաև Հանրապետության նախագահի լիազորություններ սահմանող համապատասխան հոդվածների նորմերը (օրինակ՝ 68, 70, 74.1, 81, 83, 83.2, 83.3, 83.4, 84, 85, 86, 88.1, 94.1, 95, 101, 103 և 111 հոդվածները), որոնցով Նախագահի նախատեսված սահմանադրական լիազորությունները թվարկված են սպառիչ և ի կատարումն այդ լիազորություններից որևէ մեկի պետք է ընդունված լիներ վերը նշված հրամանագիրը:

բ) թեև հրամանագրի պատճառաբանական մասում հղում է կատարվել Ընտրական օրենսգրքի 103-րդ հոդվածի 2-րդ մասին, սակայն հերթական գումարման Ազգային Ժողովի ընտրության ժամկետների սահմանման (հաշվարկի) հիմքում դրված են Ընտրական օրենսգրքի 103-րդ հոդվածի 1-ին մասը և 2015թ. ՀՀ Սահմանադրության փոփոխությունների դեռևս ուժի մեջ չմտած 91-րդ հոդվածի 1-ին մասը, որոնք ստորև ներկայացվող հիմնավորումներով պետք է գործեին յոթերորդ գումարման Ազգային Ժողովի կազմավորման փաստի ուժով:

գ) քանի որ 2015թ. ՀՀ Սահմանադրության փոփոխությունների ՛՛Եզրափակիչ և անցումային դրույթներ՛՛ գլխի 209-րդ հոդվածի 6-րդ մասի ուժով Սահմանադրության 5-րդ գլխի (Հանրապետության նախագահըդրույթները ուժի մեջ են մտնում նորընտիր նախագահի կողմից իր պաշտոնի ստանձնման օրը, իսկ նույն 209-ը հոդվածի 2-րդ մասի ուժով մինչև Ազգային ժողովի հաջորդ գումարման առաջին նստաշրջանի բացման օրը դեռևս գործում են 2005թ. փոփոխություններով ՀՀ Սահմանադրության 4-րդ գլխի (Ազգային Ժողովը) դրույթները, բացառությամբ 83.5–րդ հոդվածի, հետևաբար ՀՀ նախագահի դեկտեմբերի 29-ի ՆՀ-1260-Ն հրամանագիրը պետք է հիմնված լիներ 2005թ. փոփոխություններով Սահմանադրության գործող 56-րդ և 68-րդ հոդվածների վրա և հերթական ընտրությունների օր նշանակվեր 2017թ մայիսի 31-ին նախորդող (հինգերորդ գումարման ԱԺ լիազորությունների ավարտման օրը) ոչ շուտ, քան քառասուն, և ոչ ուշ, քան երեսուն օր առաջ:

Այսինքն՝ նույն խնդիրն այլ կերպ կարգավորող Սահմանադրության գործող նորմի պայմաններում հրամանագիրը չի կարող հենվել ՀՀ ընտրական օրենսգրքի (թեկուզև սահմանադրական օրենք հանդիսացող) վրա, որովհետև ՀՀ Սահմանադրության (2015թ. Սահմանադրության փոփոխություններով) գործող 5-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն սահմանադրությունն ունի բարձրագույն իրավաբանական ուժ: Բացի այդ, Սահմանադրության «Եզրափակիչ և անցումային դրույթներ» գլխի 209-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն, Սահմանադրության 91-րդ հոդվածը (Ազգային Ժողովի հերթական ընտրությունը) ուժի մեջ պետք է մտնի Ազգային ժողովի հաջորդ գումարման առաջին նստաշրջանի բացման օրվանից: Հետևաբար, այս մասով ևս գործում է 2005թ փոփոխություններով Սահմանադրության 68-րդ հոդվածը, որին արդեն անդրադարձ կատարվեց նախորդ պարբերության մեջ։

 

3 ԴԻՄՈՒՄԻ ԻՐԱՎԱԿԱՆ ՊԱՀԱՆՋԸ

Հիմք ընդունելով վերոշարադրյալը և ներկայացնելով սույն դիմումը Սահամանադրական դատարան՝

Խնդրում ենք՝

  1. «Հայաստանի Հարապետության ընտրական օրենսգիրք» ՀՀ սահմանա­դրական օրենքի 103-րդ հոդվածի 1-ին մասը ճանաչել ՀՀ Սահմանա­դրության (2005 թվականի փոփոխություններով) գործող 68-րդ հոդվածին և ՀՀ Սահմանադրության (2015թ. Սահմանադրու­թյան փոփոխություննեով) ուժի մեջ մտած 5-րդ հոդվածին, 209-րդ հոդվածի 2-րդ, 3-րդ և 6-րդ մասերին և 210-րդ հոդվածին հակասող և անվավեր:
  2. ՀՀ Նախագահի դեկտեմբերի 29-ի թիվ ՆՀ-1260-Ն հրամանագիրը ճանաչել ՀՀ Սահմանադրության (2005 թվականի փոփոխու­թյուններով) գործող 56-րդ և 68-րդ հոդվածներին և ՀՀ Սահմա­նադրության (2015թ. Սահմանադրության փոփոխություններով) ուժի մեջ մտած 5-րդ հոդվածի 1-ին մասին, 6-րդ հոդվածի 1-ին մասին, 209-րդ հոդվածի 2-րդ, 3-րդ և 6-րդ մասերին հակասող և անվավեր։

 

Դիմողներ՝ ՀՀ ԱԺ պատգամավորներ՝

 

 

 

ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀ

ՊԱՐՈՆ Գ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ

 

 

ԼԻԱԶՈՐԱԳԻՐ

Ղեկավարվելով Սահմանադրական դատարանի մասին ՀՀ օրենքի 46-48-րդ հոդվածներով, հայտնում ենք, որ ՀՀ Սահմանադրական դատարանում ՀՀ Ազգային ժողովի պատգամավորների դիմումի հիման վրա Հայաստանի Հանրապետության 2016 թվականի մայիսի 25-ի ընտրական օրենսգրքի 103-րդ հոդվածի 1-ին մասի և ՀՀ նախագահի 2016թ. դեկտեմբերի 29-ի «Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի հերթական ընտրություն նշանակելու մասին» ՆՀ-1260-Ն հրամանագրի ՀՀ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ գործով որպես դիմող կողմի լիազորված ներկայացուցիչ հանդես է գալու Ազգային ժողովի պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ