Աղվերանում խայթում են. Չորրորդ ինքնիշխանություն
Ըստ “Չորրորդ Ինքնիշխանություն” թերթի, Երեւանի ամառային տապից փրկվելու համար Աղվերան այցելող քաղաքացիները շարունակում են ահազանգել միջատների գրոհի մասին:
Կոտայքի մարզի Արզաքանի գյուղապետ Նորիկ Մովսիսյանի խոսքով, դեռեւս օրեր առաջ Աղվերանի անտառները պետք է հատուկ դեղամիջոցներով սրսկվեին, այդպիսով միջատները պետք է վնասազերծվեին: Քաղաքացիները, սակայն, պնդում են, որ Աղվերանում շարունակում է վիճակը նույնը մնալ, եւ միջատների խայթոցների հետեւանքով շատերը բժշկի են դիմում:
Նորիկ Մովսիսյանից երեկ թերթը հետաքրքրվել է, թե ինչու իրավիճակի որեւէ փոփոխություն չկա: Պարզվեց, որ անտառները նոր են սրսկվում:
Մանրամասները թերթի այսօրվա համարում: