26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Ժամանակավոր փոսալցման աշխատանքներ են ընթանում

Մայրաքաղաքի երթևեկության բնականոն ընթացքն ապահովելու և վարորդներին հնարավոր անհարմարություններից ձերբազատելու նպատակով, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ մայրաքաղաքի փողոցներում իրականացվում են ժամանակավոր փոսալցման աշխատանքներ: Առատ տեղումների հետևանքները վերացնելու նպատակով օգտագործված աղի և ավազի խառնուրդի ներգործությամբ մայրաքաղաքի փողոցների որոշակի հատվածներում առաջացած փոսերը գույքագրվել են նախապես:

Ժամանակավոր փոսալցման աշխատանքներն իրականացվում են մասնագիտացած այն ընկերությունների կողմից, որոնք նախորդող տարիներին ասֆալտապատել են տվյալ տարածքներն ու, համաձայն Երևանի քաղաքապետարանի հետ կնքած պայմանագրի, սույն աշխատանքները պարտավոր են իրականացնել սեփական միջոցների հաշվին:

Հարկ է նաև նշել, որ արդեն գարնանը տվյալ հատվածներում կիրականացվեն լիարժեք փոսանորոգման աշխատանքներ:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ