Կարո Փալյանին պետք է հրավիրել հայոց խորհրդարան
Ազգային ժողովի «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանն այսօր հերթական քառօրյայի սկզբին ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանին հարցրեց, թե արդյոք Թուրքիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր Կարո Փալյանին հրավիրելու են Ազգային ժողով, որպեսզի նա ուղերձով հանդես գա ու այդ ուղերձը հասցնի մեր բոլոր հայրենակիցներին:
«Նա այդ ուղերձը բարձրացնում է Թուրքիայի խորհրդանում ու դրա ներքո ճնշումների է ենթարկվում, պաշտոնական այդ հրավերը, կարծում եմ, հենց դուք պիտի անեք»,-ասաց պատգամավորը:
ԱԺ նախագահն ասաց, որ նախ պետք է հասկանալ, թե սրանով ինչ արդյունքի են հասնելու. «Միտքը շատ լավն է, ընդունելի բոլորիս կողմից, բայց տեսնենք՝ որքանով է նպատակահարմար քաղաքական տեսակետից»,-արձագանքեց Գ. Սահակյանը:
«Այո, հրավերն ունի նաև քաղաքական նպատակ ու պետք է աջակցել այդ նպատակին ու մենք պետք է հայտնենք մեր համերաշխությունը մեր հայրենակցին»,-պատասխանեց Զ. Փոստանջյանը: