Անակնկալի է բերել շատերին. Ժամանակ
Խաչատուր Սուքիասյանի՝ ընտրություններին չմասնակցելու վերաբերյալ երեկվա հայտարարությունն անակնկալի է բերել շատերին, հատկապես քաղաքական շրջանակներին։ Բանն այն է, որ նրա հարցը վերջնական որոշված էր։ Անգամ պարզ էր, թե որ հորիզոնականն է զբաղեցնելու «Ծառուկյան» դաշինքի ցուցակով։ Բացի այդ, Սուքիասյանը վերջին օրերին մշտապես եղել է դաշինքի շտաբում և նախընտրական հարցեր է քննարկել։ Թե ինչն է պատճառը, որ նա տրամագծորեն հակառակ որոշում է կայացրել, դեռ պարզ չէ։
Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում: