26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Ըստ հաղորդման՝ քննիչն ապացույց է կեղծել

ՀՀ հատուկ քննչական ծառայությունը տեղեկացնում է, որ քրեական գործ է հարուցվել ծանր հանցագործության վերաբերյալ քրեական գործով ապացույց կեղծելու փաստի առթիվ:

Այսպես, 28.12.2016թ.-ին կայացած դատական նիստի ընթացքում ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով խուլիգանության մեջ մեղադրվող Նաղաշ Ե.-ի հարևանուհի, քրեական գործով վկա Անահիտ Շ.-ն հայտարարել է, որ 21.05.2016թ.-ին իրեն հարցաքննած` Վայոց ձորի մարզային քննչական վարչության քննիչը արձանագրությունում ներառել է այնպիսի տեղեկություններ, որոնց մասին հարցաքննվողը ոչինչ չի հայտնել: Այսպես, համաձայն Անահիտ Շ.-ի նախաքննական ցուցմունքի` վերջինս տեսել է, թե ինչպես են իրենց տան մոտ ոստիկանության աշխատակիցները Նաղաշ Ե.-ին ձեռնաշղթաներով ուղեկցում դեպի ավտոմեքենա, նաև լսել է, որ  մեղադրյալը  հայհոյել է ոստիկանության աշխատակիցներին` դանակը ձեռքին սպառնալով ինչպես նրանց, այնպես էլ օգնության հասած բուժաշխատակիցներին, ապա` հարվածել և կոտրել է շտապօգնության ավտոմեքենայի դիմապակին: Հետո` արդեն դատաքննության ժամանակ, Անահիտ Շ.-ն, նախազգուշացված լինելով սուտ մատնության համար նախատեսված քրեական պատասխանատվության մասին,  հավաստիացրել  է, որ ինքը քննիչին նման տեղեկություններ չի հայտնել, սակայն վերջինս դրանք ներառել է հարցաքննության արձանագրությունում, իսկ Անահիտ Շ.-ն, առանց բովանդակությանը ծանոթանալու, ստորագրել է այն:

Քննիչի կողմից ծանր հանցագործության վերաբերյալ քրեական գործով ապացույց կեղծելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 349-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով:

Կատարվում է նախաքննություն:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ