Դաշինքները մեզ պիտի վախեցնե՞ն. Գ. Ջհանգիրյան
«Դաշինքները մեզ պիտի վախեցնե՞ն, բացարձակ: Մենք միայնակ չենք, Հայ ազգային կոնգրեսը և Հայաստանի ժողովրդական կուսակցությունը իրար հետ: Ամբողջ ժողովուրդն է մեզ հետ»,-այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ՀԱԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը` պատասխանելով հարցին, թե ընտրություններին միայնակ մասնակցելը ռիսկային չէ՞՝ հաշվի առնելով, որ գրեթե բոլոր ընդդիմադիրները դաշինքներով են մասնակցելու:
Գագիկ Ջհանգիրյանը հորդորեց մի քանի օր էլ սպասել ու ցուցակների, ինչպես նաև մասնակցության ձևաչափի մասին հստակ տեղեկատվություն կլինի: