26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

««Ալյանս»-ն ընտրություններին կմասնակցի «Ծառուկյան դաշինքի» կազմում»

«Ալյանս» կուսակցության  ղեկավար  Տիգրան Ուրիխանյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրեց՝  օրեր առաջ  «Ալյանս»-ի վարչության շուրջ 55 հոգանոց անդամների մասնակցությամբ նիստ տեղի ունեցավ:

«Առաջիկա համագումարին առաջարկվելու է մի նախագիծ՝ ընտրություններին մասնակցել «Ծառուկյան» դաշինքի կազմում»,- նշեց Ուրիխանյանը:

Լրագրողների հարցին՝ արդեն հստակ պայմանավորվածություն կա՞ Ծառուկյանի հետ, նա պատասխանեց. «Ես արդեն տվել եմ այդ հարցի պատասխանը: Ես այն մարդը չեմ, որ երբևէ հեռացել է Ծառուկյանից, որը մտածի ՝ միանա կամ չմիանա: Դրան պիտի պատասխանեն այն մարդիկ, որոնք հեռացել են»:

Ընդգծենք՝ օրեր առաջ մամուլում լուրեր տարածվեցին՝ ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի առաջ Գագիկ Ծառուկյանը պայման է դրել, ըստ որի՝ միայն մի պայմանով Ուրիխանյանը կհայտնվի ցուցակում. խոսքը «Analitik.am» կայքի խմբագիր Անի Հովհաննիսյանի դեմ ներկայացրած բողոքի ու քրեական գործի մասին է, որն արդեն դատարանում է:  Ըստ շրջանառվող տեղեկությունների՝ Ծառուկյանը նշել է՝ իր ցուցակում չի կարող լինել մեկը, ով կնոջ դեմ «գործ է տվել»:

Անդրադառնալով այս դիտարկմանը՝ Ուրխանյանն արձագանքեց. «Ուզում եմ հասկանալ` հիմա դուք ուզում եք ապրել օրենքի շրջանակներում, թե՞ գողական: «Գործ տալը» ո՞րս է: Այդ պղտորումը տեղի ունեցավ այն թերթում, որի գլխավոր թերթի խմբագիրը դատարանում իր մոր հանդեպ ցուցմունք է տվել:  Այդ, այսպես կոչված, ընդդիմադիր լրատվամիջոցում միշտ նման պղտորումներ լինում են, որին չարժե արձագանքել: Ես չեմ շփվում այն միջավայրում, որտեղ պայմաններով են առաջանորդվում: «Գործ տալը» սեփական մոր դեմ ցումցունք տալն է»:

Հարցին` ինչո՞ւ Ուրիխանյանը  չի ներկայանում դատական նիստերին, վերջինս պատասխանեց. «Իսկ ինչո՞ւ եմ պարտավոր ներկայանալ: Դա իմ սահմանադրական իրավունքն է: Ես չեմ իր ազատազրկման հիմնական պատճառը: Ես հայտարարել եմ, որ ես իր նկատմամբ որևէ պահանջ չունեմ: Վաղուց իմ մեջ իր դեմ կրվող պատիժը բավարար է: Ես չեմ շարունակել տուժող կողմի դիրքորոշումից հանդես գալ: Եթե ոմանք ուզում են շահարկել այդ թեման պղտոր ջրում, նորից հարցնում եմ՝ ուզում եք օրենքի՞, թե՞ հանցավոր երկրում ապրել», – եզրափակեց Ուրիխանյանը:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ